04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 14, 2013

Ազգային արխիվի աշխատակցուհին կաշառք է պահանջել

Henaran.am-ի տեղեկություններով, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները՝ Սյունիքի ոստիկանների բերման են ենթարկել Ազգային արխիվի Սիսիանի տարածաշրջանի ներկայացուցչին՝ Անահիտին: Վերջինս 120 հազար դրամ կաշառք էր պահանջել մի քաղաքացուց, որպեսզի Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացու կենսաթոշակի համար փաստաթղթային կեղծիք անելու համար: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը: Կատարվում է քննություն:

Եփած հավի ծիծաղը կգար Դավութօղլու խոսքերից. պատգամավոր

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի այցը Հայաստան նախապատրաստված շոու է: “Դա ուղղակի խայծ էր, այն էլ մանկամիտ: Անգամ եփած հավի ծիծաղը կգար նրա այն արտահայտությունից, որ հայերի դավաճանությանը  իրենք պատասխանել են դեպորտացիայով: Կարծում եմ՝ քաղաքակիրթ մարդկությունը  ռեալ գիտի, թե ինչ է տեղի ունցել: Պատմությունը խեղաթյուրել այդ աստիճան, ուղղակի անհնար […]

Ավշարում մարզպետի եղբայրն է

Անցած կիրակի՝ դեկտեմբերի 8-ին մի քանի մարզերի համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո վաղը թերեւս հանգիստ կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար: Գյուղապետ են ընտրելու Արարատի մարզի Ավշար գյուղում: Այստեղ մեկ թեկնածու է՝  52-ամյա անկուսակցական Սուրիկ Գրիգորյանը: Վերջինս ինքնաառաջադրվել է: Նշենք նաեւ, որ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:  

“Արդեն չեմ կարողանում խոսել”.արձակագրի հարազատները հոգնել են

Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է: Բուժման նպատակով Գերմանիայում գտնվող գրողին բժիշկները խորհուրդ են տվել վերադառնալ Հայաստան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող նրա ընտանիքը ի վիճակի չէ հոգալ վերադարձի ծախսերը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գրողի որդին նշեց.”Ամեն բան լավ է, նորմալ է, արդեն չեմ կարողանում խոսել, սահմանափակվենք այսքանով խնդրում եմ”: “Ես […]

Հայ երեխաները ցնծությամբ են դիմավորել Մովսիսյանին /վիդեո/

Ներկա պահին վնասվածքի պատճառով Միացյալ Նահանգներում գտնվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է բարեգործական ակցիայի: Մի քանի օր առաջ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվողը սոցցանցերից մեկում հաղորդագրություն էր թողել եւ իր բոլոր ընկերներին հրավիրել էր ակցիային: Հանդիպումը կայացել էր եւ Մովսիսյանը իր եւ հայ երեխաների հետ հանդիպումից հետո տեսանյութ էր տեղադրել ֆեյսբուկյան իր էջում: Տեսանյությում երեւում է, թե ինչպիսի […]

Մովսիսյանը “սպանել” է ռուս դարպասապահին

Սանկտ Պետերբուրգի ՛՛Զենիթի՛՛ եւ Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Յուրի Լոդիգինը, ով առաջին մրցաշրջանն է անցկացնում Ռուսաստանի առաջնությունում ծավալուն հարցազրույց է տվել РБК daily կայքին: Լոդիգինը խոսել է ՛՛Զենիթի՛՛ կազմում իր ելույթների, Ռուսաստանի հավաքականում իր նորամուտի մասին: Բացի այդ հիշել է ՛՛Սպարտակի՛՛ հետ հանդիպումը, որտեղ նա բաց է թողել միանգամից 4 գնդակ, որից 3 Հայաստանի ազգային […]

Խորհրդակցություն ՊԵԿ-ում

 Հայաստանի սահմանային 3 անցակետերի արդիականացման ծրագիրն արդեն շինարարության փուլում է: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը “ՀՀ պետական սահմանի “Բագրատաշեն”, “Բավրա” եւ “Գոգավան” անցման կետերի արդիականացում” ծրագրի ղեկավարման խորհրդի նիստում: ՊԵԿ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կազմակերպած նիստին հրավիրված էին մասնակցելու խնդրին առնչվող պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին՝ մառախուղ,  ցածր տեսանելիություն,  ճանապարհներին՝ մերկասառույց:  Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  էապես չի փոխվի:   Եղանակը Երևանում`  Այս գիշեր հնարավոր է թույլ ձյուն: Դեկտեմբերի 14-ից 16-ը կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է քամի […]

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի