27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Արդեն չեմ կարողանում խոսել”.արձակագրի հարազատները հոգնել են

Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել է: Բուժման նպատակով Գերմանիայում գտնվող գրողին բժիշկները խորհուրդ են տվել վերադառնալ Հայաստան:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բնակվող նրա ընտանիքը ի վիճակի չէ հոգալ վերադարձի ծախսերը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գրողի որդին նշեց.”Ամեն բան լավ է, նորմալ է, արդեն չեմ կարողանում խոսել, սահմանափակվենք այսքանով խնդրում եմ”:

“Ես ամեն օր եմ հանդիպում Խեչոյանի տղային, միասին ենք աշխատում: Նրանք արդեն ի վիճակի չեն պատասխանել լրագրողներին: Դուք պատկերացնում եք օրը հազար զանգ է լինում: Մեկը գրել էր ստիպված տունն են վաճառել, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Նրանք հոգեկան ծանր ապրումների մեջ են: Մեկ-մեկ ուզում եմ ասել այ սիրելի տղա ջան, կամ սիրելի աղջիկ ջան չի կարելի, ախր ես նման բան չեմ ասել”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Միլիտոնյանը տեղեկացրեց, որ գրողին օգնելու համար քայլեր ձեռնարկվում են թե Կառավարության, թե Նախագահականի կողմից, համապատասխան գումար են հատկացնելու, որպեսզի նրան տեղափոխեն Հայաստան:

“Երեկվա դրությամբ հնարավորինս արվեց, ես դեռ ապրիլից ամեն օր էս հարցերի հետ եմ: Հիմա տղաները զբաղված են որոշակի փաստաթղթերի հետ կապված հարցերով: Չեմ կարող հստակ օր ասել, երբ Խեչոյանը Հայաստանում կլինի, բայց հուսամ շուտով”,-հավելեց Էդվարդ Միլիտոնյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին հրահանգել է լուծել տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ