05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2013

Ինչու ենք միայն ՌԴ-ից զենք գնում. Ժամանակ

ՌԴ հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին նախօրեին խորհրդարանը քննարկեց ՀՀ և ՌԴ միջեւ ռագմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Ըստ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի՝ պայմանագիրը նպատակ ունի պարզեցված կերպով իրականացնել ու ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները, եւ երկուստեք ազատվել մաքսատուրքերից: Ա. Նազարյանից ՛՛Ժամանակը՛՛ հետաքրքրվել է՝  ինչո՞ւ ենք միայն Ռուսաստանից զենք ուզում գնել եւ միայն Ռուսաստանի հետ ենք […]

Թեկնածությունը հանելու դիմաց քաղաքապետը գումար է առաջարկել. Ժամանակ

Դեկտեմբերի 8-ին Արարա­տի մարզի Այնթապ համայնքում նախատեսված են համայնքապետի ընտրություններ: Առա­ջադրված են երկու թեկնածու­ներ’ գործող գյուղապետ, ՀՀԿ- ական Կարեն Սարգսյանը եւ նախկին գյուղապետ, ՛՛Ֆլեշ՛՛ ՍՊԸ-ի վարորդ Լեւոն Թահվերդյանը: Վերջինս երեկ ՛՛Ժամա­նակին՛՛ հայտնել է, որ իրեն այս ընթացքում տարբեր առաջարկ­ներ են արել, որպեսզի հանի թեկնածությունը: Մասնավորապես, օրերս իրեն է զանգել Մասիսի քաղաքապետը, ՀՀԿ- ական Ալեքսանդր Հակոբյանը […]

Գումարի դիմաց իր ծառայություններն է առաջարկել, ապա զղջացել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Եռաբլուրի հա­րակից տարածքում, արտառոց դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ մի աղջիկ մոտեցել է երկու երիտասարդ տղաների եւ առաջարկել 20 հազար դրամ գումա­րի դիմաց նրանց հետ գնալ զվարճա­նալու: Տղաները համաձայնել են ու աղջկան վճարել նրա պահանջած գու­մարը: Աղջիկը հանկարծակի հրաժարվել է տղաների տված գու­մարի դիմաց ծառայություն մատուցել: Երկար […]

537 հազար դրամ` “ուտելավճարի” համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է,  որ Արթուր  Բաղդասարյանի Ազգային անվտանգության խորհուրդն օրերս ինչ-որ կերուխում է անցկացրել Աշտարակի ձորում գտնվող օբյեկտներից մեկում։  “Թե խնջույքն ինչ առիթով է եղել, մեզ դեռեւս անհայտ է, սակայն ուշագրավ է, թե ինչպես է օբյեկտը սպասարկող “Նոր ջրաղաց” ընկերության հաշվապահը միջոցառման վճարման հաշիվ ապրանքագիր կազմել։ Փաստաթղթում միջոցառման դիմաց պետբյուջեից վճարվող գումարը նշվել է […]

Ծառուկյանին մերժել են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Թե ինչու է քննադատության թափը լիովին կոտրած ԲՀԿ-ն կուտակային կենսաթոշակի հարցում “բոյեւիկի” պահվածք դրսեւորում, մեզ պատմեցին, որ օրերս կառավարությունը պետական գերատեսչությունների համար ավտոմեքենաների գնման մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է նաև ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հովանու “տակ” գտնվող “Հունդայի” ավտոմեքենաների “պարկը”։ Սակայն հաղթել է “Կիա Մոթորսը”՝ Վահե Յակուբյանը, որը հայտնի է Դավիթ […]

Բարձրաստիճան ոստիկանը “ծանոթ ընկերուհու” մոտ է եղել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից եւ նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են “փողերի վազվռատով”։  “Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել […]

Գյումրիում կինն ինքնասպան է եղել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` դեկտեմբերի 3-ին դժբախտ դեպք  է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ 49-ամյա Սաթենիկը պարանով կախվել է իր տան պատուհանի փեղկից։ “Երեկ փորձեցինք Սաթենիկի հարեւաններից պարզել, թե ինչը կարող էր կնոջը նման քայլի դրդել։ Մեր զրուցակիցները հիմնականում նշեցին, որ կինն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Ոմանք էլ ասացին, թե նա հոգեկան խնդիրներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի