05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2013

Շանտաժի չենթարկվել. նախարարը՝ ոսկերիչներին

՛՛Չկա նման բան, նման տուգանքներ նշանակված չեն եղել, տուգանքներ նշանակված են եղել, միայն այն ժամանակ, երբ կնիքներից մեկը բացակայել է՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ խոսելով ՛՛Վաղարշ և որդիներ՛՛ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքներին: Նա նշեց, որ դրոշմ խփող կազմակերպությունների նկատմամբ ևս ստուգումներ իրականացնում են, և այն կազմակերպությունները, որոնք […]

Մինասյանի համար Երիցյանը դեռ նախարար է

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարց ուղղելիս՝ դիմեց ՛՛պարոն նախարար՛՛-ով: Կիսադատարակ դահլիճում ներկաները ծիծաղեցին, կատակեցին և հուշեցին, որ Ներսես Երիցյանն այլևս նախարար չէ։ Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ մինչ հիմա իր հեռախոսի մեջ Ներսես Երիցյանի հեռախոսահամարը ՛՛ֆիքսված է ՛՛նախարարով՛՛: Նշենք, որ Ներսես Երիցյանը ԱԺ է ներկայացնում 2014թ-ից պարտադիր […]

Սահակաշվիլին կմեկնի Կիեւ` մասնակցելու “Եվրամեյդանին”

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը պատրաստվում է այցելել Ուկրաինայում եվրաինտեգրման համար տարվող բողոքի ակցիային, տեղեկացնում է Газета.Ru–ն: “Եվրամայդանին” մասնակցելու համար Կիեւ կժամանի նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:

“Աղաչում եմ բաց թողեք Արայիկին”.դատախազության դիմացից չեն հեռանա/վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր Կոտայքի մարզի  Պռոշյան գյուղի բազմաթիվ բնակիչներ պահանջում էին` ազատ արձակել արդեն 8 ամիս առանց որոշակի հիմնավորման, գյուղապետ` Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող, նույն գյուղի 30 ամյա բնակիչ` Արայիկ Պետրոսյանին: Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր իրենք պահանջելու են հանդիպում գլխավոր դատախազի հետ.”Միայն գլխավոր դատախազի, մենք […]

Անդրիեաս Ղուկասյանը՝ ԵԺԿ նախագահին

2013թ․ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դաուլին:  “Հարգելի պարոն Դաուլ,    Հայաստանի հանրությունը գիտի, որ երկրում պետական իշխանությունը վերահսկող Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները հանդիսանում են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Հանրությանը պաշտոնապես հայտարարված է, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, […]

ԵԱՀԿ-ն ողջունում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

 ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստի բացման ժամանակ ելույթ ունեցող Ուկրաինայի արտաքին քաղաքականության պատասխանատու, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Վիեննայում կայացած հանդիպումը: “Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի` 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը”,-ասել է նա:

Մեծամորի ծննդատունը տեղափոխել է

ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը համապատասխան որոշումով Մեծամորի ծննդատունը տեղափոխել է Արմավիրի բժշկական կենտրոն, որովհետև ծանրաբեռնված է ծննդատունը: ՛՛Ընդամենը հինգից տասը կմ-ի խնդիր է: Մեծամորում շտապօգնության ծառայություն, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա կա, սակայն ծննդատունը շատ փոքր էր՛՛,-ասաց նա:  ՛՛Բնակչությունը պետք է իմանա, որ ծննդօգնության որևիցե մի […]

Կստեղծվի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին

Գործադիրն այսօր իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ և ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին: Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիտորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից: Բաժինը կհամալրվի կառավարության աշխատակազմի թափուր հաստիքային միավորների հաշվին` առանց ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման: Նույն որոշմամբ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և […]

Հայաստանի համար ամենաճակատագրական պահերին ֆրանսիացի ժողովուրդը միշտ եղել է հայերի կողքին.Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպեցին Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի եւ Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի համար ամենաճակատագրական պահերին ֆրանսիացի ժողովուրդը միշտ եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի