27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շանտաժի չենթարկվել. նախարարը՝ ոսկերիչներին

՛՛Չկա նման բան, նման տուգանքներ նշանակված չեն եղել, տուգանքներ նշանակված են եղել, միայն այն ժամանակ, երբ կնիքներից մեկը բացակայել է՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ խոսելով ՛՛Վաղարշ և որդիներ՛՛ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքներին:

Նա նշեց, որ դրոշմ խփող կազմակերպությունների նկատմամբ ևս ստուգումներ իրականացնում են, և այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում պահանջներին, այսինքն՝ չեն կարողանում նորմալ հարգադրոշում իրականացնել, նույնպես տուգանվել են: ՛՛Ստուգումները պլանավորված են, ոչ մի արտառոց բան չի կատարվում: Տուգանվել են միայն դրոշմներից որևիցե մեկի բացակայության պատճառով: Դրոշմները ընդամենը՝ հարյուրից երեք հարյուր դրամ արժե, իսկ տուգանքը ամեն կտորի համար հիսուն հազար դրամ է՛՛,-ասաց Վահրամ Ավանեսյանը:

Հարցին, թե կառավարությունը մտավախություն չունի, որ նման կերպ կառաջացնի սոցիալական բողոք, նախարարը պատասխանեց. ՛՛Կառավարությունն ունի մի մտավախություն՝ օրենքները պետք է կատարվեն: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը ՀՀ-ում կուզենա գնալ ոսկու շուկա և գնի ապրանք, որը չլինի ոսկի: Միշտ էլ երբ ստուգումներ ես անում, տուգանքներ ես սահմանում, առաջանում են բողոքներ՛՛:

Ինչ վերաբերում է, այն բողոքներին, թե բանավոր կերպով տեսչության աշխատակիցները մեկ միլիոն տուգանք են պահանջել, նախարարն ասաց. ՛՛Եթե կաշառք են առաջարկել, ապա ես հորդորում եմ, որ որևիցե մեկը որևէ բան որևէ մեկին չվճարի և նման շանտաժի չենթարկվի: Եթե նման բան եղել է, ապա դա կարելի է դատական կարգով մեղադրանք ներկայացնել մեր աշխատակիցների դեմ և թող պատժվեն՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ