08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Պուտինին սպասարկելու է 600 մարդ. Հայկական ժամանակ

 Երեկ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ վաթսուն հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով։ Այս մասին “Հայկական ժամանակ”-ին հայտնեցին լավատեղյակ աղբյուրները։ Պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երեւանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ է առել “Արմենիա Մարիոթ”-ում։  Սա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը […]

Ո՞վ է աղքատ Հայաստանում. Ժամանակ

2012-ին արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում նախորդող տարվա 2011-ի համեմատ: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճա­կագրական ծառայության երեկ հրապարակված “Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությու­նը, 2013” զեկույցում: Այսպես, 2012-ին աղքատու­թյան մակարդակը կազմել Է 32.4%, ինչը 7.4%-ով ցածր է 2011թ. ցուցանիշից (35.0%): 2011-ի համեմատ նվազել է նաեւ շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների թիվը: Եթե 2011-ին շատ […]

Տիկին Հասմիկի կահավորանքը.Ժողովուրդ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պետական բյուջեի միջոցներից ավելի քան 2.9 մլն դրամ է ծախսել կահավորման նպատակով: “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ նախա­րարությունը միայն 600 հազար դրամ տրամադրել է հավաքովի պահարան գնելու համար, 864 հազար դրամ միջանցքի ուղեգորգեր, 485 հազար դրամ շերտավարագույրներ եւ 970 հազար դրամ էլ գրասենյա­կային կահույք, մասնավորապես աթոռներ ու բազկաթոռներ գնելու համար: Ընդ […]

Արարատն ու Կոտայքը հասկա­ցանք, Արմավի՞րն ինչու. Հրապարակ

Արարատի եւ Կոտայքի մար­զերը խիստ “բարեհաջող” Հայաստանին միացրած Վովա Գասպարյանը, նույն ինքը’ “Բերկուտ” եւ “Նոյ” ազդականչերով ոստիկանապետը, պատրաստ­վում է օրերս Հայաստանին միացնել Արմավի­րի մարզը: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:  Արարատն ու Կոտայքը հասկա­ցանք, Արմավի՞րն ինչու է “միացնում” Հայաս­տանին: Մեզ մոտ պատճառները ոչ թե քաղաքական, այլ քրեա­կան են. կա նաեւ ուժեղ վախի մթնոլորտ՝ գողականների,  քրեականների, հեղինակություն­ների […]

Աշոտյանը “դիահերձելու” է. Հրապարակ

“Հրապարակ”-ի  տեղեկություններով` առաջիկայում հայաստանյան մասնավոր բուհերում կանցկացվեն դաժան “սանիտարական” ռեյդեր: Դատական բժշկի որակավորում ունեցող ԿԳ նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը, ըստ մեր աղբյուրների, որոշել է կրկին “դիահերձել” մասնավոր բուհերի լիցենզիոն պայմանագրերը, ինչն էլ նշանակում է, որ, ինչպես մասնավոր բուհերի փակման առաջին “պտույտի” ժամանակ, այնպես էլ հիմա, բավականին թվով բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ինչո՞վ է պայմանավորված […]

Մարգարը Հայաստանից գնացող չի. Ժողովուրդ

ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ։ “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ վերջինս բանտից ազատվելուց հետո այդ նպատակով մեկնել է ՌԴ, որպեսզի ծանոթանա այնտեղի “պայմաններին”։  Թերթի հետ զրույցում Օհանյանը չհերքեց, որ եղել է ՌԴ-ում, փոխարենը հայտարարեց. “Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ… ես էստեղ եմ մնալու մինչեւ իմ կյանքի ավարտը։ Հայաստանից լավ […]

Victoria’s Secret-ի ներքնազգեստների նոր, շքեղ հավաքածուն /ֆոտո/

Victoria’s Secret-ի աշնանային շոու-ցուցադրությունը մշտապես սպասված ու քննարկվող իրադարձություններից մեկն է նորաձեւության աշխարհում: Եւ ահա նոյեմբերին կրկին կայացել է սպասված շոուն, ցուցադրվել են շքեղ ներքնազգեստները` շքեղ մոդելների կողմից:

Մեծ Բրիտանիայի դեսպանը քնեց ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ՛՛վրա՛՛ /վիդեո/

Հանրային միջոցառումների ժամանակ քնելն ընդհանուր է բոլոր պաշտոնյաների համար անկախ ազգությունից: Հայ պաշտոնյաներին` պատգամավոր-նախարար, կադրերում քնած տեսնելը նորություն չէ: Արի ու տես, որ մերոնք բացառություն չեն: Ինչպես արդեն հայտնել ենք, ”ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել” թեմայով քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Դեսպանը ժամանակ առ ժամանակ փակում էր աչքերը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի