Ո՞վ է աղքատ Հայաստանում. Ժամանակ
2012-ին արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում նախորդող տարվա 2011-ի համեմատ: Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակված “Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2013” զեկույցում:
Այսպես, 2012-ին աղքատության մակարդակը կազմել Է 32.4%, ինչը 7.4%-ով ցածր է 2011թ. ցուցանիշից (35.0%): 2011-ի համեմատ նվազել է նաեւ շատ աղքատների ու ծայրահեղ աղքատների թիվը: Եթե 2011-ին շատ աղքատ էր բնակչության 19.9%-ը, ապա 2012-ին շատ աղքատ է եղել 13.5%-ը: Ծայրահեղ աղքատների կշիռը ընդհանուր բնակչության մեջ 2011-ին եղել է 3.7%, իսկ 2012-ին 2.8%:
Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի ով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից, իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: