08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի. Ռիժկովը զարմացավ` ինչպես է նա հասել սրան

”Սահմանի հարցը լուծել հնարավոր չէ, ստիպված ենք ապրել այնպես, ինչպես ապրում ենք՝ առանձին: Ինչ անել: Չենք կարող չէ՞ ծովը դեպի ձեզ բերել: Տաջիկների, թուրքմենների հետ էլ մենք ընդհանուր սահման չունենք, բայց ապրել ենք իրար հետ, ապրում ենք՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս […]

Ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին  և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 8-ին ժամը 10.00–20.00կդադարեցվի Նորք-Մարաշվարչական շրջանիջրամատակարարումը: Կատարվել են փոփոխություններ Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ջրամատակարարման դադարեցման մասին նախօրոք տրված հայտարարության մեջ: Առաջացած տեխնիկական խնդիրների պատճառովԱվանիպետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի,թիվ 12 պոլիկլինիկայի,Խուդյակով 68, 68/1, 70, 84/1, 2, 3, 4 շենքերի,Ավանի 7-րդ փ. 1-ին և 4-րդ նրբանցքների […]

Շանթին քննադատելուց առաջ մի պահ հայելու մեջ նայեք.Վարդան Հակոբյան

“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցած երեկվա Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձին գեյսբուքի իր էջում այսպիսի գնահատական է տվել. “Անարդարությունից շնչահեղձ լինող ազնիվ մարդու հուսահատ ճիչ: Շանթին քննադատելուց առաջ մի պահ հայելու մեջ նայեք”:

Սերժ Սարգսյանն առաջարկել է

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը եւ նամակով դիմել է Ազգային ժողովին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:  ՎՊ նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:  Նշենք, որ վաղը Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում է լինելու՝ […]

Վլադիմիր Պուտինը կգա Հայաստան. լուրը հաստատվում է

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելելու է Հայաստան: Հարցին, թե տեղյակ է ինչպիսի հանդիպումներ են սպասվում, նա պատասխանեց. ՛՛Չգիտեմ: Ես տեղյակ չեմ: Գիտեմ, որ գալու է, բայց թե ինչ այլ հարցեր են լինելու, ես տեղյակ չեմ՛՛:

Վարդան Պետրոսյանը ձերբակալման պահին տեղափոխվել է սթրես կենտրոն /լրացված/

“Շտապ օգնությունը դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխեցին “Էրեբունի” բժշկական կենտրոն, հետազոտվեց, պարզվեց, որ բժշկական միջամտության կարիք չկա եւ նրան տեղափոխել են “Ստրես” կենտրոն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին բժշկական կենտրոնից: Հիշեցենենք, որ  Վարդան Պետրոսյանին այսօր ձերբակալելու որոշում է կայացվել: “Սթրես” կենտրոնից էլ տեղեկացրին, որ դերասանը բուժհետազոտություն է անցնում, դեռ պարզ չէ քանի օր կտեւի նրա բուժումը: Վարդան Պետրոսյանի […]

Երեւան եկող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Կալուգա-Երեւան ուղեւորատար միկրոավտոբուսը Ստավրոպոլի մարզում վթարի է ենթարկվել: Միկրոավտոբուսում եղել է 19 ուղեւոր, տեղեկացնում է argumenti.ru-ն: Ավտովթարի արդյունքում տուժել է 3 քաղաքացի, ուղեւորներից վեցը շարունակել է ճանապարհը դեպի Երեւան: Մնացած ուղեւորները ճանապարհային ոստիկանների ուղեկցությամբ  տեղափոխվել են հյուրանոց եւ սպասում են նոր ավտոբուսի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի