02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 27, 2013

Ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։  Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու […]

Ուկրաինան վարակվել է եվրավիրուսով. Forbes

Ուկրաինային հետապնդում է եվրաինտեգրացիայի վարակը, այնտեղ մասսայական ակցիաներ սկսեցին այն բանից հետո, երբ երկրի նախագահը հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքների կասեցման մասին, գրում է Forbes-ը: Ըստ թերթի` ուկրաինացիները կարծում են, որ այսպիսով խլում են իրենց երկրի ապագան: Թերթը նշում է, որ իշխանությունները ակցիաների դեմն առնելու հետաքրքիր տարբերակ են գտել. դրանք արգելվել են` պատճառաբանելով, […]

Հայաստանը մեկնարկեց ոչ ոքիով

Թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի տղամարդկանց թիմային աշխարհի առաջնությունը: 1-ին տուրում կայացավ մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը: Հայաստանը մրցեց Ռուսաստանի հավաքականի հետ: Գրանցվեց ոչ ոքի՝ 2-2: Բոլոր պարտիաները այստեղ խաղաղ ելք ունեցան: Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը իր պարտիան ոչ ոքի ավարտեց Կրամնիկի հետ, Մովսիսյանը Կարյակինի, Հակոբյանը Գրիշչուկի, իսկ Սարգսյանը Նեպոմնյաշչիի հետ: Այսօր կկայանա 2-րդ […]

Երեւանն ու Մոսկվան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ: Ողջունելով Երևանից ժամանած գործընկերոջը՝ Վլադիսլավ Բազանչուկը մասնավորապես նշել է, որ, առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև դինամիկ զարգացող և տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները, առավել քան ամուր հիմք են ստեղծում […]

Երեւանի տրանսվեստիտները պատրաստվում են գեյ-շքերթի /վիդեո/

“Մենք” երիտասարդական կազմակերպությունը  նախաձեռնել է  շարժում, որով փորձում են պայքարել Կիրովի անվան մանկական այգում գիշերը մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվեստիտների դեմ: Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը “Մենք” շարժման համանախագահ Սևան Աղաջանյանը հայտարարեց, որ թե պաշտոնատար անձինք, թե հենց տրանվեստիտներն իրեն սպառնացել են՝ ” ջարդել ոտքերս` վտարել այս երկրից, ասել են՝ ընենց կանենք Հայաստանից կփախնես”: Իսկ […]

Պուտինը պետք է մաքսիմալն անի

”Այս աշխարհաքաղաքական քաշքշուկների մեջ մի կարևոր անջրպետ է Հայաստանը: Եվրոպան ձգտում էր այլ հարաբերության Ռուսատանի հետ, ինչը անջրպետ է առաջացրել ու Հայաստանն էլ արհեստական ընտրության առաջ է կանգնած”,-Henaran.am-ի հարցին, թե ինչ ”մեսիջ” է պարունակում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս, պատասխանեց ”Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա հավելեց, որ Հայստանն իր ընտրությունն արդեն […]

Առաջին անգամ

Հայ դպրոցական մարզիկները առաջին անգամ կմասնակցեն Գիմնազիադա – 2013-ին : Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում կայանալիք դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադային մասնակցելու նպատակով Բրազիլիա է մեկնել Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:     Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր,  Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո: Հայաստանի դպրոցականների թիմերում ընդգրկվել են հանրապետության […]

Օսկանյանը մեկնում է Վիլնյուս

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ”Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում: ”Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները” թեմայով Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների մասնակցությամբ […]

Արտակարգ պատահար. երկրպագուն ընկել է 10 մետր բարձրությամբ տրիբունայից

Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության ՛՛Այաքս՛՛ – ՛՛Բարսելոնա՛՛ խաղի ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել: Տանտերերի երկրպագուներից մեկը ընկել է 10մ բարձրությունից: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՛՛Այաքսը՛՛ գրավել է մրցակցի դարպասը, իսկ երկրպագուն էլ տոնելուց է եղել գնդակը: Նշվում է, որ տուժածը հոսպիտալացվել է՝ գլխին ստացած ծանր վնասվածքի հետեւանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի