Պուտինը պետք է մաքսիմալն անի

”Այս աշխարհաքաղաքական քաշքշուկների մեջ մի կարևոր անջրպետ է Հայաստանը: Եվրոպան ձգտում էր այլ հարաբերության Ռուսատանի հետ, ինչը անջրպետ է առաջացրել ու Հայաստանն էլ արհեստական ընտրության առաջ է կանգնած”,-Henaran.am-ի հարցին, թե ինչ ”մեսիջ” է պարունակում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս, պատասխանեց ”Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա հավելեց, որ Հայստանն իր ընտրությունն արդեն կատարել է, բայց Արևմուտքի համար էլ կարևոր է, որ հետագա հնարավորությունները մնան: ”Մենք պետք ստեղծենք համադրման համակարգ”,-նկատեց նա:
Ինչպես կարձագանքի Մանուչարյանը, եփե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Գյումրի այցից հետո Գյումրին Ալեքսանդրապոլ անվանվի. ”Ես կարծում եմ, որ նման էկզոտիկ բաներ մեզ չեն սպասվում, առանց այն էլ այնքան վերանվանեցինք. Ալեքսանդրապոլն ու Լենինականը մեզ չի սպառնում”:
՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի նախկին անդամի խոսքով՝ Վ. Պուտինի այցը բարդ իրավիճակ է առաջացնում, ՛՛քանի որ Պուտինը շատ լավ գիտի, թե ինչպես է ժողովուրդը տրամադրված իր հանդեպ՛՛: Ըստ Մանուչարյանի` երբ մենք բարեկամական հարաբերությունները կվերկանագնենք ռուս ժողովրդի հետ, Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ այստեղ վերադառնան այն հայերը, ովքեր այնտեղ են:
”Պուտինը պետք է մաքսիմալ ցույց տա, որ գալիս է հանդիպելու ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի և երկրի հետ: Նա ցանկանում է երեք բան ցույց տալ, ժողովուրդ, երկիր և բազա: Այսինքն` որպես գլխավոր հրամանատար, գալիս է իր զինվորներին հանդիպելու”:
Իսկ հակասություն չկա, որ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին, իսկ ՌԴ-ը զենք է վաճառում Ադրբեջանին, Մանուչարյանն արձագանքեց. ”Ռուսատանը բոլորի հետ պետք է որոշակի հարաբերություններ ունենա հետխորհրդային տարածքում, նա փորձում է վերականգնել հարաբերությունները հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա համար էլ զենք է վաճառում”: