02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2013

Ուկրաինայում չեն հանդարտվում

Եվրոպական ինտեգրման աջակիցները այսօր կրկին հավաքվել են Ուկրաինայի կառավարության շենքի մոտ, տեղեկացնում է ria.ru-ն: Պիկետներով նրանք պահանջում են Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Այսօր երեկոյան Կիեւի կենտրոնում գտնվող Եվրոպական հրապարակում տեղի կունենա հանրահավաք եւ համերգ: Երեկոյան ցուցարարները կհավաքվեն նաեւ Կիեւի Անկախության մայդանում:

Քեթրինի Միհրանի խրոխտ հիմնը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, բոլոր ստեղծագործողների, պոետների եւ պարզապես ոտանավոր գրողների, նաեւ երգահանների համար նոր գործ է բացվում, լավ “գրդոն” Ամանորի նախաշեմին: ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը որոշել է, որ դատական ակտե­րի հարկադիր կատարողներն իրենց դրոշն ու քայլերգը պետք է ունենան, եւ նա. մր­ցույթ է հայտարարել, խոս­տանալով, որ լավագույն էս­քիզների հեղինակները’ երգա­հանն ու բանաստեղծը, կստա­նան յուրաքանչյուրը 500 հա­զարական […]

Առաջին անգամ խղճացի մեզ՝ բոլորիս ու նախագահ Սերժ Սարգսյանին…

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Առաջին անգամ խղճացի մեզ՝ բոլորիս ու նախագահ Սերժ Սարգսյանին… Խղճացի, որովհետև կարդացի արդեն ոչ անհայտ Զախարյան Անիի վերջնագիրը… Բուլվարային թերթերն անգամ այս մակարդակի հրապարակումներ չեն անում, իսկ ահա Զախարյան Անին նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է նախաձեռնում՝ իր ՛՛պատմական՛՛ հանրահավաքից հետո… Ուզում էի նրա կոչը տեղադրել իմ էջում՝ […]

Սերժ Սարգսյանը Պուտինի այցի հարցով խորհրդակցություն է հրավիրել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել։ Այն հիմնականում վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին։ Ս. Սարգսյանը նշել է, որ իրենք այդ օրերին պետք է շատ զգոն լինեն, առավելագույնս աշխատեն, հատկապես որ տեղեկություններ կան, թե լուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Պուտինի այցի […]

Ինչո՞ւ է թանկացել ծխախոտը. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, անցած հանգստյան օրե­րին հայաստանյան խա­նութներում կտրուկ թանկացան սիգարեթների մի քանի տեսակներ: Օրինակ “Վոգ” տեսակի սիգարեթը թանկացել է մոտ 20 տոկո­սով: Դրա մեկ տուփի ման­րածախ գինը 520 դրամից հասել 1620 դրամի: “Դանհիլ” տեսակի սիգարեթների մեկ տուփը թան­կացել Է 10-13 տոկոսով հասնելով 800-850 դրամի, իսկ “Քենթ”-ի մեկ տուփը թանկացել Է 6 տոկոսով հասնելով 550-ի: […]

Վերահսկիչ պալատում կրքերը լարված են. Ժամանակ

Բավականին լարված են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ նրա տեղակալ Լեւոն Յոլյանի հարաբերությունները: Բանն այն է, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՎՊ նախագահի ամենահավանական թեկնածուն Լ. Յոլյանն է, ով նաեւ Հանրապետական կուսակցության անդամ է: Մեր տվյալներով՝ այդ տեղեկություններն անհիմն չէին. Ս. Սարգսյանն, իսկապես, Լ. Յոլյանին խոստացել էր այդ պաշտոնը: Սակայն, ինչպես հայտնի է, հզոր […]

Սամվել Լիմինդրովիչը անցել է Իրաքի հանքերին. Իրատես de facto

Փակ շուկան “մանրամասն” սիրելուց, այն “դեղնացնելուց”, “այծացնելուց”, “ավանակելուց”, Հարավարեւմտյան վարչական շրջանը վերջնականապես լիմինդրացնելուց հետո Սամվել Լիմինդրովիչը հասել է… Եռաբլուր:  Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն: Նոր սկանդալի մեջ հայտնված Սամվել Ալեքսանյանը, որն արդեն մի քանի տարի համահարթեցրել է Եռաբլուրի երկու բլուրները, որ իր սերունդների համար տուն սարքի, ծառ “ցանի” այնտեղ, սակայն հանդիպելով բազալտի հանքերի, պարսպապատել […]

Ձմեռ պապը Քոչարյանին խոսնա՞կ է բերելու. Իրավունք

Նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան տարակարծությունների մեծ ալիք է բարձրացրել հասարակության տարբեր շերտերի մոտ: Ի դեպ, ամենատարածված շշուկներից մեկն էլ այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիված է ՀՀ նախագահական նստավայրում Վլադիմիր Պուտինի պատվին մատուցվելիք պաշտոնական ճաշկերույթին: Թե որքանով է շրջանառվող տեղեկատվությունը համապատասխանում իրականու­թյանը, “Իրավունք”-ը փորձեց պարզել Ռ. Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանից, […]

Գեներալ Մանվելը հրաժարվելու է . Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գերենալ Մանվելը հնարավոր է եւ թողնի “Երկրապահի” ղեկավարի պոստը: Մանավանդ, որ մասնավոր զրույցներում որոշ երկրապահներ նշում են, որ Սեյրան Սարոյանը դեմ չէ այդ պոստն ստանձնելուն: Սակայն, մեր տեղեկություններով, դեռ վաղուց “Երկրապահի” ղեկավարման համար հարմար էր դիտվում ոչ այլ ոք, քան պաշտպանության նախարար Սեյրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի