02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 5, 2013

Վարդան Պետրոսյանին հարցաքննել են. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը կանչվել է հարցաքննության՝ հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Թերթը հիշեցնում է,  որ ողբերգական ավտովթարի արդյունքում 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Վթարի արդյունքում՝ ուղեւորներից հորեղբորորդիներ Էդգար ու Էդուարդ Հակոբյանները մահացել էին:  “Հարվածող ավտոմեքենայի ղեկին եղել է Վարդան Պետրոսյանը, որը […]

Հարսանիքի քավորը “շեֆն” է լինելու. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “մի ձեռքով ՀԱՕԿ “սուրը փառքով դնելով պատյան”՝ ՀԱՕԿ քարտուղար Հրաչ Ռոստոմյանը պատրաստվում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությանը՝ հարսանիքին։ Քավորը, բնականաբար, կլինի “շեֆը”՝ Գագիկ Ծառուկյանը, ով իրեն հնազանդորեն ծառայողներին սիրում է եւ գնահատում”։   “Ի դեպ, լուրեր են շրջում, որ իշխանությունը չի բացառում, որ ինչ-որ պահի ՀԱՕԿ նախագահը կարող է փոխվել, եթե […]

Հիվանդներին ծեծողների մեջ հոսպիտալի պետն է եղել. Ժողովուրդ

Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պատմեց կատարվածի մանրամասները եւ հայտարարեց, որ չի լռելու: Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը: Թերթին  հաջողվեց զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի […]

Ծառուկյանը բարոյական իրավունք չունի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ամիսներ առաջ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ ազատագրված տարածքներում վերաբնակեցում կազմակերպելու նպատակով հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ մշակելով պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր: Օգտվել են նաեւ տոմսերն իրացնելու ոչ ավանդական մեթոդներից: Թերթի տեղեկություններով, Աղաբեկյանը վիճակախաղի հազարավոր տոմսեր է տվել հայաստանյան օլիգարխներին՝ իրացնելու համար, բացի Գագիկ Ծառուկյանից: Գործարարները հետաքրքրվել են, թե ինչու է Ծառուկյանին անմասն թողնում […]

Պատգամավորները շիկնել էին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի եւ ֆինանսվարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ բիզնես ունեցող պատգամավորները շիկնելու աստիճան բորբոքվում ու քննարկում էին հատկապես հարկերին վերաբերող թեմաները:  Դե թեկուզ ով լիներ, որ ի շահ սեփական գրպանի՝ չխոսեր, ամեն ինչ պարզ էր ու տրամաբանական: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վարդանիկի քաղաքապետարանը. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար “քաղաքապետարան” է բացել եւ ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում։ “Հայկական ժամանակ”-ի աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը “Նոր քաղաքապետարան” է: Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով։ Ըստ թերթի տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի