09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2013

Գազի գնի պայմանագիր կա. նախարարը մանրամասնում է` որքան ենք վճարելու /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեցին՝ ի վերջո կա՞ գազի գնի վերաբերյալ պայմանագիր Հայաստանի Ռուսաստանի միջև, թե՞ Արամ Մանուկյանի պնդումը նման պայմանագրի բացակայության մասին ճիշտ է: ՛՛Ճիշտ չէ, որ պայմանագիր չկա: Բնականաբար եթե ինչ-որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկը ապրանք վաճառողն է, մյուսը՝ գնողը: Մեր […]

Մեկը լինի վարչապետին հովանավորի. ինչպես վարչապետը հայտնվեց Զուրաբյանի ծննդին /վիդեո/

”Մեկը լինի վարչապետին հովանավորի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանը՝ մեկնաբանելով արդեն վաղուց շրջանառվող լուրերը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Զուրաբյանի տարեդարձին, ավելին հովանավորելու է ՀՀՇ-ին: Զուրաբյանը հաստատեց, որ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել իր ծննդյան արարողությանը:  ՛՛Իմ ծնունդը ՛՛Դաշնակցության՛՛ ժողովների նման փակ միջոցառում չի: Եթե մարդը ցանկություն է հայտնել… մի այլ […]

Փորձաքննության է տրվել խմելու ջուրը

«Երևան Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին  և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4539 փորձանմուշ: Ըստ իրականացված  քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

Դրանից անմիջապես հետո Զարուհին կդառնա` Ժաննա Դ՛ Արկը

Այսօր հոկտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը անդրադարձավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Զարուհի Փոստանյանի ՀՀ նախագահին ուղղած հարցին եւ միջադեպի առնչությամբ բարձրացված հասարակական անդրադարձին. “ Իսկապես արդեն մարդու ծիծաղա գալիս, ոչ թե լացը: Էն ամենահանճարեղ հեղինակները նման բան չէին կարող գրել: ” Իլֆը, Պետրովը” սրա դեմ ղալաթ են արել: Ես Զարուհի Փոստանջյանին չեմ մեղադրում, […]

Ուշադրություն սպասվում է ջերմաստիճանի անկում` մինչև -1…-2°C

Հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0 ° C, գետնի մակերևույթին` մինչև -1…-2°C: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին […]

Ինչպես է Պուտինը նշել ծննդյան տոնը /վիդեո/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հոկտեմբերի 7-ին նշում էր ծննդյան 61-ամյակը, պատմել է, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը, փոխանցում է newsru.com-ը: Նախագահը պատմել է, որ իր ծննդյան օրը նշել է չինացի գործընկերների հետ՝ օղի խմելով: Չինացների նվիրած սակեն նա խոստացել փորձել Մոսկվայում: Նա նաեւ հավելել է, որ չինացի ընկերներն իրեն մեծ տորթ են նվիրել. […]

35 ավտոմեքենա լռվել է ձնակույտի մեջ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 09.45-ին Գեղարքունիքի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.39-ի դրությամբ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ձնակույտի արգելափակումից դուրս է բերվել 35 ավտոմեքենա: ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Տղաները պատրաստվում են

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Երեկվանից մեր ընտրանին արդեն սկսել է մարզումները: Կայացել է նաեւ բաց մարզումը: Հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն բելգիական ՛՛Ռոսելարի՛՛ կիսապաշտպան Մասիս Ոսկանյանը, իսկ մնացածը կազմուպատրաստ են եւ գտնվում են հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի տրամադրության տակ: Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը կխաղա Բուլղարիայի ընտրանու […]

Երդվել են

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարաարությունում տեղի է ունեցել երիտասարդ դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ս.թ. հունիսին ԱԳՆ-ում անցկացված արտաքին մրցույթով հաղթող ճանաչված դիմորդները:  ԼՂՀ ՛՛Դիվանագիտական ծառայության մասին՛՛ օրենքի համաձայն՝ ԼՂՀ ԱԳ նախարարի հրամանով օրենքով սահմանված փորձաշրջանը հաջողությամբ ավարտած թեկնածուներին շնորհվել է կցորդի աստիճան և նրանց են հանձնվել ԱԳՆ վկայականներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված