02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գազի գնի պայմանագիր կա. նախարարը մանրամասնում է` որքան ենք վճարելու /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեցին՝ ի վերջո կա՞ գազի գնի վերաբերյալ պայմանագիր Հայաստանի Ռուսաստանի միջև, թե՞ Արամ Մանուկյանի պնդումը նման պայմանագրի բացակայության մասին ճիշտ է:

՛՛Ճիշտ չէ, որ պայմանագիր չկա: Բնականաբար եթե ինչ-որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի կողմերից մեկը ապրանք վաճառողն է, մյուսը՝ գնողը: Մեր պարագայում ապրանք գնողը ՛՛ՀայՌուսգազարդն՛՛ է, վաճառողը՝ ՛՛Գազպրոմը՛՛:

Պայմանագիրը կա, գոյություն ունի, դրանով գազի գինը ՀՀ համար Հայաստանի սահմանի վրա սահմանված է 270 դոլար: Պայմանագիրը գտնվում է ՛՛ՀայՌուսգազարդում՛՛՛՛,- ասաց նախարարը` հավելելով, թե այս հարցը ԱԺ-ում բարձրացնող Արամ Մանուկյանին ուղարկված է պայմանագիրը վարչապետի հանձնարարությամբ:

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից գազի գնի՝ երեսուն տոկոսով սուբսիդավորմանը, ապա նախարարը նկատեց, որ ՛՛ռուսական կողմի հետ բավական մեծ աշխատանք է իրականացվել այդ սուբսիդավորման համար, սակայն երբ հայտարարվեց, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, պայմանագիրը փոփոխության ենթարկվեց, պարզեցում տեղի ունեցավ, հիմա հենց այդ աշխատանքներն են իրականացվում՛՛:

Մովսիսյանի խոսքով՝ շուտով այդ պայմանագիրը կկնքվի, իսկ արտահանման հարկերը, որ կան ռուսական դաշտում, այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա: Այսինքն՝ դա կազմում է շուրջ երեսուն տոկոս:

Սա նշանակում է, որ Հայաստան ներկրվող գազը լինելու է ռուսական գազի գնին՝ գումարած տրանսպորտային ծախսերը, որով նա պետք է հասնի Հայաստան:

՛՛Գազի գնի թանկացում, հաշվարկները ցույց են տալիս, որ հավանաբար չի լինի, բայց էժանացում էլ չի լինի, քանի որ այն գլխից մենք ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն:

Մաքսային միություն մտնելու մեր հայտարարության պահից էներգետիկ հարկերը չեն կիրառվի, դրա համար որոշակի պրոցեդուրաներ կան, որ պետք է անցնել, որպեսզի մենք ազատվենք այդ երեսուն տոկոս հարկերից՛՛,- մանրամասնեց նախարարը:

Մովսիսյանը նշեց, որ եթե նախկինում բանակցությունները հինգ տարվա կտրվածքով էին, հիմա՝ ՄՄ մտնելուց հետո, ժամկետային սահմանափակումը դուրս է գալիս, և գազի գինը կախված կլինի ներսի գներից, դրա վրա ազդեցություն կունենան ռուսական ներքին շուկայի գները, գումարած տրանսպորտային ծախսերը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ