02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դրանից անմիջապես հետո Զարուհին կդառնա` Ժաննա Դ՛ Արկը

Այսօր հոկտեմբերի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը անդրադարձավ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Զարուհի Փոստանյանի ՀՀ նախագահին ուղղած հարցին եւ միջադեպի առնչությամբ բարձրացված հասարակական անդրադարձին.

“ Իսկապես արդեն մարդու ծիծաղա գալիս, ոչ թե լացը: Էն ամենահանճարեղ հեղինակները նման բան չէին կարող գրել: ” Իլֆը, Պետրովը” սրա դեմ ղալաթ են արել: Ես Զարուհի Փոստանջյանին չեմ մեղադրում, նա բարձրաձայնելա մի բան, որը արդեն տասը տարի շրջանառության մեջ խոսացվում է, ուղղակի գումարն է աճում, այ սա է վատը՛՛:

Եղիազարյանը Զարուհու հարցի մեջ երեք տարօրինակ հանգամանք է նկատում.” Ես հիշում եմ, որ վերջին նախագահականի ժամանակ /նկատի ունի նախագահական ընտրություններ-հեղ./իրենք կուսակցությունով թառն առած Սերժ Սարգսյանին գովում էին, Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հերոսնա, լավնա, միակնա: Բա որ միակն էր՝ ինչ՞ի էիր թեկնածությունդ դնում, այ Րաֆֆի”:

Գուրգեն Եղիազարյանը նկատում է. “Էս մի շաբաթա` լրատվամիջոցները ամեն ինչի մասին խոսում են և ուշադրություն չեն դարձնում Զարուհի Փոստանջյանի այն խայտառակ հայտարարության վրա, որտեղ նա նախագահին գող է անվանում, անվանում է մաֆիոզ խմբավորման պարագլուխ: Այս ամենը խայտառակությունա ու պետք ա հենց դրան անդրադառնալ”:

Քաղաքական գործիչը կարծում է, որ ամեն բան նախապես համաձայնեցված է եղել ՀՀԿ ներկայացուցիչների հետ.”Թե չէ ինչի էր Դավիթ Հարությունյանը իր ելույթը զիջում Զարուհուն: Եթե Զարուհին անգամ հերքելա, դա համոզիչ չի, որովհետև Դավիթ Հարությունյանը մի գլուխ Զարուհուց բարձրա որպես իրավաբան, ինքը ավելի շուտ կհերքեր”:

Ինչ վերաբերվում է Զարուհի Փոստանջյանին դատի տալուն, ապա Եղիազարյանը կարծում է, որ նման բան չի կարող լինել.” Զարուհին պիտի մոմ վառի և աղոթի, թե Տեր աստված, թող ինձ դատի տան, որովհետև դրանից անմիջապես հետո Զարուհին կդառնա` Ժաննա Դ՛ Արկը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ