01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 5, 2013

Մխիթարյանն ընդդեմ ՛՛Բորուսիայի՛՛

Այսօր Գերմանիայում կշարունակվի երեկ մեկնարկած 8-րդ տուրը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ կհյուրընկալվի Մյունխենգլադբախի ՛՛Բորուսիային՛՛: Չնայած դաշտի տերերը պինդ ընկույզի համբավ ունեն, բայց Յուրգեն Կլոպի սաները կփորձեն հաղթանակ տանել եւ կարճատեւ արձակուրդի մեկնել առաջատարի դերում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախնական տվյալների խաղադաշտ դուրս կգա հիմնական կազմում:

՛՛Կրեպկի օրեշեկ՛՛…Աղվանի նման փոքր-մոքր չէ”

՛՛Իմ տպավորությունն այն է, որ նա բավական հաղթանդամ տղամարդ է, ՛՛կրեպկի օրեշեկ՛՛-ի տպավորություն է թողնում, Աղվանի նման փոքր-մոքր չէ՛՛,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին: Սոցիոլոգը նշել է, որ արդարադատության համակարգում խնդիրները շատ են, սակայն Կոստանյանից սպասելիքները մեծ են. ՛՛Աղվան Հովսեփյանը նպատակաուղղված էր և բավականին […]

Արսեն Ջուլֆալակյանը՝ դեսպա՞ն /վիդեո/

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը քաղաքականություն չի սիրում: Սակայն որդին՝ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը Երևանի ավագանու ընտրություններում ընդգրկված էր ԲՀԿ-ի ցուցակում: Henaran.am-ը Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվեց, արդյոք հնարավոր է ապագայում Արսենին տեսնենք քաղաքականության մեջ: Շարունակությունը՝ տեսանյութում:

Երբ երգում են 80-անց հայերը/տեսանյութ/

Լոս Անջելեսի “Կանթեղ” տարեցների երգչախումբը հոկտեմբերի 8-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում ելույթ է ունենալու: “Հենարան” մամուլի ակումբում նրանք մի քանի երգ կատարեցին: Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

“Photoshop” է արել Պիկասոյին, Մոդիլյանիին, Հաուսներին /ֆոտո/

 Մեր օրերում ցանկացած լուսանկարիչ օգտվում է նկարը մոնտաժելու, “գեղեցկացնելու” մի շարք հնարավորություններից, որոնք այսօր ընձեռում է տեխնիկան: Եթե այժմ մեզ օգնության են գալիս համակարգչային ծրագրերը, ապա նախկինում նկարիչներին օգնում էր միայն իրենց երևակայությունը և ցանկացած արդյունք, միանգամից ցուցադրվելով, դառնում էր արվեստի գործ: Նրանցից ոմանք իրենց կերպարներին ստեղծում են բնորդներից, ոմանք պարզապես միտքը կտավի վրա վերարտադրելով: […]

՛՛Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնությունը հրավիրում է պաշտոնյաներին

 ՛՛Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնությունը հրավիրում է կլոր սեղան Ծածկած շուկայի վերաբերյալ: Հրավիրված են Ծածկած շուկայի աղմկահարույց գործով պատասխանատու  բոլոր պետական  պատկան կառույցների ներկայացուցիչները: Ի վերջո, ո՞վ է պատասխանատու ներկա իրավիճակի համար: Կլոր սեղանը կկայանա հոկտեմբերի 7-ին, ժամը 12-ին: Հրավիրյալներ՝ ՀՀ մշակույթի նախարարության ”Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյան ՀՀ մշակույթի […]

“Հաճույքով կբնաջնջեի տղամարդու այդ տեսակը”

՛՛Զարուհու հարցը մեղմ ասած անտեղին էր, բայց եթե այս մարդը համարվում է հայ տղամարդ, ապա ես հաճույքով կբնաջնջեի հայ ՛՛տղամարդկանց՛՛ այս դասին՛՛,-Facebook սոցիալական ցանցում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը: Նրա գրառումը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին, ով Զարուհի Փոստանջյանի մասին ասել էր, թե Փոստանջյանը ՛՛թուրքի տակ է պառկել՛՛:

Հայազգի ֆուտբոլիստները Ուկրաինայի հավաքականում

Ուկրաինայի մինչեւ 17 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 13-ից 25 կմասնակցի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին:Ուկրաինացիների կազմում ընդգրկվել են նաեւ հայազգի երկու ֆուտբոլիստներ՝ Անդրեյ Կապելյանն ու Արթուր Ավագիմյանը: Նրանք երկուսն էլ Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ մարզդպրոցի սաներն են:

Հասմիկ Կարապետյանը սիրեցյալ ունի

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը ընտրյալ ունի: Facebook  սոցիալական ցանցում երգչուհին փոխել է իր կարգավիճակը՝ նշելով, որ հարաբերությունների մեջ է: Ինքը երգչուհին հաստատել է այս լուրը, սակայն սիրեցյալի մասին դեռևս տեղեկություններ չի հայտնել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի