09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Ում է անհանգստացնում /վիդեո/

“Փակ շուկայի” ճակատագիրը առաջին հերթին անհանգստացնում է ճարտարապետներին: Henaran.am-ին ասաց ճարտարապետների միության նախագահը: Մկրտիչ Մինասյանը բացատրեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում մշակութային հուշարձանը և մատնացույց արեց Երևանի N1 կամ փակ շուկա նախագծի ճարտարապետական առանձնահատկությունները: “Գրիգոր Աղաբաբյանը, որը Երեւանի ճարտարապետն էր 10 տարի, շատ գեղեցիկ կառույցներ նախագծեց և Գրիգորի Գարեգինովիչը մի նոր առաջընթաց արեց թամանյանական դպրոցում […]

Օլիմպիական կոմիտեն նոր նախագահ ունի

Գերմանացի Թոմաս Բախն այսօր ընտրվել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ:Բախը այդ պաշտոնում փոխարինել է բելգիացի Ժակ Ռոգեին:59-ամյա իրավաբանը համարվում էր ֆավորիտ և դարձավ ՄՕԿ-ի 9-րդ նախագահը: Բախը 8 տարով ընտրվել է կազմակերպության նախագահ, որը կարող է 4 տարով  երկարաձգվել:Ավելի վաղ Բախը զբաղեցնում էր ՄՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի Սերգեյ Սեմյոնի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության և Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական և վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին: […]

Սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ… հրաժարական հո չե՞ն պահանջելու

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հրաժարականը չի պահանջում այն բանից հետո, երբ նա քաղաքացուն “ոչխար” է անվանել: ”Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ տենց կոպիտ ձևով”,-պատասխանեց պատգամավորը` նշելով, որ  նման բան չի լսել, բայց ”Դատապարտելի է, եթե նման բան է […]

Ում ընտրեց գեղեցկուհի Քեթի Տոպուրիան /ֆոտո/

Ամուսնացել է ”A-studio” խմբի երգչուհի Քեթի Տոպուրիան: Երգչուհու ընտրյալը բանկիր Լեւ Գեխմանն է: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 09.09.2013թ.-ին: Սակայն ԶԱԳՍ-ում ամուսնությունը գրանցվել է սեպտեմբերի 7-ին: Հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ հանրահայտ աստղեր: 

Հայաստան – Դանիա. հայտնի են մեկնարկային կազմերը

Քիչ հետո կմենարկի Հայաստան -Դանիա հանդիպումը: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային  կազմերը Հայաստան12.Գևորգ Կասպարով15.Հրայր Մկոյան3.Վարազդատ Հարոյան13.Կամո Հովհաննիսյան20.Լևոն Հայրապետյան6.Կառլեն Մկրտչյան7.Արթուր Եդիգարյան10.Գևորգ Ղազարյան18.Հենրիխ Մխիթարյան23.Արաս Օզբիլիզ8.Մարկոս Պիզելի Դանիա1.Ստեֆան Անդերսեն2.Նիկի Զիմլինգ3.Անդրես Բյելանդ4.Դանիել Ագեր5.Նիկոլայ Բիոլսեն6.Պետեր Անկերսեն7.Ուիլիամ Կվիստ8.Քրիստին Էրիկսեն9.Միքայել Կրոն – Դելի10.Նիկի Բիլե11.Մարտին Բրաույտեյթ

Մարքսիստի հորդորը Աշոտյանին /վիդեո/

“Ես ասել եմ` ազգը որեւէ կուսակցության չի պատկանում : Մարքսիզմը ազգի կուսակցական պատկանելությունը չի ընդունում: Ազգը միասնական, մոնոլիտ, պատմակենսաբանական կատեգորիա է”,-Henaran.am-ի  հետ զրույցում ազգ բառի սեփական սահմանումը տվեց Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Հայաստանի թիվ մեկ մարքսիստը ազգի գաղափարը կապեց երիտասարդության, մասնավորապես ուսանողության խնդիրների հետ` անցում կատարելով ուսման վարձվճրների թանկացմանը:  “Ես կրթության նախարարին հորդորում եմ՝ […]

Ասոցացման համաձայնագիր Վիլնյուսում չի կնքվելու

՛՛Ըստ պայմանավորվածության` արտգործնախարարը ներկայացրեց պրոցեսների ընթացքը  և հասցրեց  մոտ հինգ պատգամավորների հարցերին պատասխանել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց և նախարարն ասում էր, որ ինքը պատրաստ է ըստ անհրաժեշտության հանդիպել պատգամավորների հետ և բոլոր հարցերին պատասխանել՛՛,-այսօր Ազգային ժողովում Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած փակ հանդիպման մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին, թե […]

Վթար նախագահականի մոտ /վիդեո/

“Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը” նախաձեռնող խումբը, երբ բողոքի ակցիա էր անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ, փոքրիկ վթար տեղի ունեցավ: “Վազ 2106” մակնիշի ավտոմեքենան բախվեց տրոլյեբուսին: Չնայած ոստիկանների բազմաթիվ լինելուն, կողմերը “հաշտության” դաշն կնքեցին ու հեռացան:  Դիտեք նաեւ տեսանյութը: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի