06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ… հրաժարական հո չե՞ն պահանջելու

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հրաժարականը չի պահանջում այն բանից հետո, երբ նա քաղաքացուն “ոչխար” է անվանել:

”Ես խնդրում եմ սուրբ կենդանիների անվան հետ չխաղալ մյուս անգամ տենց կոպիտ ձևով”,-պատասխանեց պատգամավորը` նշելով, որ  նման բան չի լսել, բայց ”Դատապարտելի է, եթե նման բան է արել”:

Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա Խաչատրյանն ասաց. ”Դե ամեն ինչի համար հրաժարական հո չե՞նք պահանջելու: Կան ավելի բարդ բաներ, ավելի սխալ բաներ է կատարում, բայց հրաժարական չենք պահանջում: Պետք է դասակարգել:

Առաջին հերթին, որը կարելի է հրաժարական պահանջել, երկրորդին` որը, երրորդին` որը: “Մարդ մի հատ արտահայտություն է արել, դրա համար պահանջե՞լ, երբ մեկը մեշոկներով փողերը ստից ընդեղ է տանում՝ հրաժարական չենք պահանջում:

Մարդիկ կան աղքատացնում են, արտագաղթի են մղում ՀՀ հազարավոր քաղաքացիներին: Կա տարբերություն՝ պատասխանատվության բերելու անհրաժեշտության…”:

Լրագրողների դիտարկմանը, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հորդորը ”քաղաքացու հետ Դուք-ով խոսելու” մասին չի պահպանվում, նա արձագանքեց. ”Դաստիարակության խնդիր է”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ