09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2013

Ոչ մի մեկնաբանություն. ՄԽ համանախագահը՝ գերի ընկած հայ զինվորի մասին

՛՛Ես այս պահին ոչ մի մեկնաբանյություն չունեմ այս խնդրի հետ կապված՛՛,- Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվում քննարկվել է այն հարցը, որ հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ադրբեջանական համազգեստ են հագցրել, որով նա հարցազրույց է տվել, ինչը Ժնևյան կոնվենցիայի խախտում է: Հիշեցնենք, օգոստոսի ութին զինվորը […]

Խորհուրդ լրագրողներին

Ազային ժողովում լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանից հետաքրքրվեցին՝ արդյոք իրականության հետ աղերս ունեն լուրերը, որ ԲՀԿ-ն Մաքսային միության հարցում երկու թևի է բաժանվել: ՛՛Կարաք ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին հարցում անեք, հետո հարցման արդյունքները տեսակավորեք ու կտեսնեք՝ նման բան կա, թե չէ: Դա գիտական աշխատանք կլինի՛՛,- լրագրողներին խորհուրդ տվեց Արսենյանը:  Հիշեցնենք, ըստ մամուլի՝ ԲՀԿ-ում […]

Վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում. ԵՀՄՖ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-8-ը Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵՀՄՖ 15-րդ հոբելյանական համագումարը, որին մասնակցում էին Սլովակիայի պաշտոնական ներկայացուցիչներ, մեծաթիվ հյուրեր և պատվիրակներ Եվրոպայի 23 երկրներից, ինչպես նաև Հայաստանից ու Իսրայելից: Համագումարին ներկայացվեցին և քննարկվեցին աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերին առնչվող խնդիրների լուծմանը միտված առաջարկություններ, մասնակիցները հաստատեցին գործողությունների հստակ […]

Ամերիկացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Բարաք Օբամայի ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին: Նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ իր կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով և […]

Օզբիլիզը խնդիրներ ուներ դեռ Չեխիայի հետ խաղից

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի ինքնազգացողության մասին: ՛՛Օզբիլիզի մոտ ստամոքսի խնդիրներ առաջացան դեռևս Չեխիայի խաղի ժամանակ: Բուժումը պետք է տևեր 4 օր՝ մեր բժիշկները կարողացան նրան արագ ոտքի կանգնեցնել: Դանիայի հետ խաղի ժամանակ նա կրկին թուլություն էր զգում, բայց ես չէի կարող նրան փոխարինել, որովհետև բոլոր փոփոխությունները […]

Նոր մտածելակերպ է պետք, ընդ որում՝ վարից վեր. Փաստաբանների պալատը նախագահ է ընտրում

Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պալատի նախագահի ընտրության նախընտրական քարոզարշավին: Նրա խոսքով, առաջին անգամ է, որ նման հրապարակային քարոզարշավ կա՝ սակայն էլի թերացումներ կան: Թեկնածուները մասնավորապես չեն համաձայնվում բանավեճի: “Առաջարկեցին ինչ-որ հյուրանոցում բանավիճել՝ հենց այսօր, սակայն դա շուկա կլիներ, չէր լինի բանավիճել անելիքների եւ ծրագրերի մասին”,-ասաց […]

Մենք ցանկանում ենք խուսափել սպառազինությունների մրցավազքից. ՄԽ համանախագահը հանդիպեց հայ լրագրողներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն առաջին անգամն է Հայաստանում: Այսօր նա հանդիպեց լրագրողների հետ: Համանախագահը մասնավորապես նշեց, որ շուրջ քսան տարի է անցել հրադադարի կնքումից և այս ընթացքում բոլորս ենք հասկացել, որ տևական լուծում է անհրաժեշտ, որը կբերի խաղաղություն ու բարեկեցություն: ՛՛Այս կարգի լուծումն, ինչպես տեսել ենք բանակցային տարիների ընթացքում, հեշտ չէ, և […]

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ճնշումը նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ

Ria.ru-ի փոխանցմամբ` Եվրամիության ղեկավարները դատապարտել են ճնշումը, որը Ռուսաստանի բանեցնում է Ուկրաինայի եւ հետխորհրդային տարածքի մյուս երկրների նկատմամբ, որոնք փորձում են ընդլայնել առեւտրային կապերը ԵՄ-ի հետ: “Մենք չենք հանդուրժի այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Մենք չենք կարող մեջքով շրջվել նրանց”,- նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ամենամյա ելույթով հանդես գալով Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: […]

Կշարունակեն այնքան, մինչեւ հրաժարական տան /վիդեո/

Քաղաքացիական 3 ակտիվիստներ արդեն ամիս ու կես նստացույց են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են  տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի  և “Երևանտրանս” ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը : Նստացույցի մասնակից քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանից  Henaran.am-ը փորձեց պարզել, թե ինչ արդյունքներ են նրանք ակնկալում և արդյոք այսպես ասած “արհամարված” վիճակը չի հոգնեցնում ու հիասթափեցնում: Սուրեն Սահակյանը վստահեցրեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված