07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2013

Թուրք ոստիկանները ցուցարարներին “հայ” են ասում /վիդեո/

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում ոստիկանները` ցուցարաների հետ վիճաբանության ժամանակ նրանց “հայ” են անվանում: Համացանցում հայտնվել է նրանց վեճի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես են ոստիկանները ցուցարարներին ասում. “Նրանք թուրք չեն, նրանք հայ են”: Այս մասին տեղեկացնում է “Թուրքագիտական պորտալը”:    

Ճապոնացին ֆուրոր է առաջացրել իր պարով /վիդեո/

Ամերիկյան “Americas Got Talent 2013” մրցույթի 38-ամյա ճապոնացի մասնակից Կենիշի էբինան ցնցել է ժյուրիի անդամներին եւ հնադիսատեսին իր աներեւակայելի պարով: Սկզբում նա հանդիսատեսին սարսափեցրել է` ցուցադրելով, թե ինչպես է գլուխն առանձնանում մարմնից, իսկ այնուհետեւ պարի մեջ ներառել է հնարքներ “Մատրիցա” ֆիլմից: Ժյուրիի անդամ դերասանուհի Հայդի Քլումը խոստովանել է, որ երբեք նման բանի ականատես չէր եղել: […]

Աշոտ Պապայանի հայտարարությունը

Ներկայացնում ենք Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի հայտարարությունը: ”Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ խոչընդոտվել է լրագրող Հակոբ Կարապետյանի  մասնագիտական աշխատանքը: Ցավում ենք կատարվածի համար եւ հայցում ներողամտություն:  Աշոտ Պապայան”: Հիշեցնենք, ըստ ոստիկանության` “Ilur.am” կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, […]

ՀՐԱՏԱՊ. Էպոսագետը պատվիրել է վախեցնել նախագահի փեսային եւ եղբորը /վիդեո/

“Կենտրոն եւ Նորք-Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դատավարության ժամանակ մեղադրողը էական հակասություն տեսավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքի եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ եւ դատարանին միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական մարմնին տված ցուցմունքը: Ըստ այդմ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատվիրել էր նաեւ վախեցնել ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանին: “Ասաց, որ հետեւենք […]

Նույնիսկ բարեկամների կարծիքն են հաշվի առնելու… եթե Հայաստանին ձեռք տա /վիդեո/

”Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով իր և ”Գազպրոմի” նախագահի մոսկովյան հանդիպման մասին, որի ընթացքում, ինչպես երեկ հայտարարել էր նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ”Գազպրոմին” վաճառելու հարցը։ ”Եթե այդ գործարքը շահավետ կլինի […]

“Կներեք, դա մեր ներքին խոհանոցն է”. Բակո Սահակյանը հանդիպել է սկանդալի մեջ ընկած ԱԳ նախարարին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը “Henaran.am“-ի հետ հեռախոսազրույցում անդրադարձավ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի ֆրանսիական հեռուստաընկերության եթերում արած սկանդալային հայտարարություններին: Մամլո խոսնակը նախ ուրախ է, որ նման դեպքերում աղմուկ է բարձրացվում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի “իմունային համակարգը լավ է գործում”: “Անկախ նրանից` դրական հայտարարություն է, բացասական հայտարարություն է, շատ լավ է, որ […]

Հայաստանը թրաֆիքինգի դեմ հաջողությամբ պայքարող երկրներից մեկն է աշխարհում

Հունիսի 19-ին պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են եւ դասակարգման 2-րդ խմբից Հայաստանը բարձրացել է 1-ին խումբ: ՀՀ կառավարության արդյունավետ ջանքերի շնորհիվ, որոնք համակարգվում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ղեկավարության ներքո գործող խորհրդի կողմից, Հայաստանը կարողացավ տեղ գտնել 1-ին խմբի երկրների շարքում, ինչը նշանակում է, որ Հայաստանն […]

Տասնամյակի ամենագլխավոր կինը

Glamour հանդեսն իրականացրել է իր Women Of The Year (Տարվա կին) մրցանակաբաշխությունը: Արարողությանը ներկա են եղել հանրահայտ դերասանուհիներ, երգչուհիներ, հաղորդավարուհիներ, սպորտսմենուհիներ և այլն: Կարևորագույն մրցանակներից մեկը շահել է Վիկտորիա Բեկհեմը, նա ճանաչվել է վերջին տասնամյակի ամենագլխավոր կին: The Daily Star-ի փոխանցմամբ` մրցանակը ստանալիս Վիկտորիան բոլորին շնորհակալություն է հայտնել ու նշել, որ իր համար տարվա կինն […]

ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարության մասին /վիդեո/

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային “Ֆրանս 24” հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլեւս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է` “կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր”: Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի