09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

՛՛Ժառանգությունն՛՛ ընդունում է իր մեղքը /վիդեո/

Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո “Բարև Երևան” դաշինքի առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը նախագահական ընտրությունների վստահության 37 տոկոսանոց պաշարի նվազումը 8 տոկոսի մեկնաբանեց մեկ նախադասությամբ. “Քաղաքացին պատժեց ընդիմությանը չմիավորվելու համար “: Սա բոլորովին դուր չեկավ ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, ով Henaran.am –ի հետ զրույցում նշեց, որ այսպիսի արտահայտություն կարող է անել այն քաղաքական ուժը, որը սատարում է […]

՛՛Գոմիկները՛՛ սպառնում են իշխանություններին

Գեյերի եւ լեսբուհիների միության ներկայացուցիչներն սպառնացել են Մոսկվայի իշխանություններին, որ չարտոնագրված երթ կկազմակերպեն, եթե վերջիններս չթույլատրեն օրինական ճանապարհով երթ անել, գրում է “trud.ru”-ն: Միության ակտիվիստները նախատեսում են ակցիան անցկացնել մայիսի 25-ին կամ 26-ին: Թե կոնկրետ որ հրապարակում կամ փողոցում են մտադիր նրանք իրականացնլ իրենց ակցիան, դեռեւս որոշված չէ: Ապրիլի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել […]

՛՛Թագավոր լինելուց լավ բան չկա՛՛-ն խանգարեց

 ”Հայի համար աղոթքը ոնց կարելի է սխալ լինի”,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե որն էր ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի սխալը: ”Ես չգիտեմ, ես չեմ նրանց լիդերը, բայց ես բանակցել եմ, նախ և առաջ իրենց գրասենյակները պիտի մարզերում արագությամբ ձևավորվեին, իշխանության հետ նստեին, խոսեին: Մենք առաջարկեցինք վերահսկողական մարիմիններ տալ, որպեսզի […]

Մխիթարյանը ռեկորդ սահմանեց

Ուկրաինական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Դոնեցկի “Շախտյորը” սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սիմֆերոպոլի “Տավրիայի” դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Ուկրաինայի առաջնության ռմբարկուական ռեկորդ սահմանեց` իր գոլերի քանակը հասցնելով 24-ի: Երկրորդ գնդակը Հենրիխը խփեց 11 մետրանոց հարվածով: Ուկրաինական Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի նախորդ ռեկորդակիրներ ուկրաինացի Սերգեյ Ռեբրովը եւ ուզբեկ Մաքսիմ […]

Երբ Փոքր Մհերը ժայռից դուրս գա…

՛՛Իշխանություններից կարող են դժգոհել, մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա, որպեսզի կարողանան ընտրություն կատարել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հասարակությունը, որ մշտապես դժգոհում է իշխանություններից, ՀՀԿ-ին տալիս իր ձայների մեծամասնությունը և արտագաղթում: ՛՛Արտագաղթը կարելի է դիտարկել, որ նոր սերունդ է աճում, օտար լեզուներին […]

Մեր ընդդիմությունն էլ, դիմությունն էլ մենք ենք. Գալուստ Սահակյան

՛՛Ընտրությունների գնահատականը արդեն տվել են տեղական դիտորդները և այլ դիտորդներ: Դրանք բավական լուրջ առաջընթաց էին, առավել ևս մոտ հարյուր քվեատուփեր բացվեցին ու արձանագրվեց, որ այն, որ խոսում էին զազրախոսության աստիճան, իրականությանը չէր համապատասխանում: Վեց ամիս առաջ խոսում էին, որ ընտրախախտումներ ու կեղծիքներ են լինելու, բայց որևէ ընտրախախտման մասին չկարողացան փաստարկել, և դա լավ օրից չէ՛՛,-այսօր […]

Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

Հրավեր Հայաստանին “JAPAN PRIZE 2013” մրցույթից

Տեղեկացնում ենք, որ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու “JAPAN PRIZE 2013” մրցույթին: “JAPAN PRIZE”-ը ստեղծվել է 1965թ. ճապոնական “NHK” հեռուստաընկերության կողմից՝ որպես ամենամյա միջազգային կրթական ծրագրի մրցույթ: Մրցույթն ընդգրկում է հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, էլեկտրոնային կայքեր, խաղեր եւ ցանկացած այլ տեսանյութ, որն ունի կրթական արժեք: Մրցույթի մասին մանրամասն կարելի է տեղեկանալ www.nhk.or.jp/jp-prize/ կայքում: Հայտերի ընդունումն արդեն սկսվել է […]

Խողովակները գետն են նետել. Մարցի գյուղացիները դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը

“Եթե ընտրությունների ժամանակ մարդու քվեն կեղծվում է, ապա բնականաբար, մարդու դեմ կարծիքը կհասնի թղթին ու կդառնա կողմ “,- “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ  հանդիպմանն ասաց բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը` պատասխանելով այն հարցին` Մարց գյուղի բնակիչները համաձա՞յն են գետի վրա ՀԷԿ կառուցելուն: Հիշեցնենք, վերջերս Մարց գետի վրա երրորդ ՀԷԿ-ի կառուցումը բողոքի ալիք է բարձրացրել գյուղացիների մոտ:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված