22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խողովակները գետն են նետել. Մարցի գյուղացիները դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը

“Եթե ընտրությունների ժամանակ մարդու քվեն կեղծվում է, ապա բնականաբար, մարդու դեմ կարծիքը կհասնի թղթին ու կդառնա կողմ “,- “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ  հանդիպմանն ասաց բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը` պատասխանելով այն հարցին` Մարց գյուղի բնակիչները համաձա՞յն են գետի վրա ՀԷԿ կառուցելուն: Հիշեցնենք, վերջերս Մարց գետի վրա երրորդ ՀԷԿ-ի կառուցումը բողոքի ալիք է բարձրացրել գյուղացիների մոտ: 

Ըստ նրանց, ՀԷԿ-ի կառուցումը կոչնչացնի   գետը և շրջակա միջավայրը:  Գյուղացիներից  264-ը իր ստորագրությամբ հաստատել է վերաբերմունքը՝ գյուղում հերթական ՀԷԿ-ի կառուցմանը: Նույնիսկ գյուղ հասցված խողովակները  գյուղացիները նետել են գետը:

ՀԷԿ կառուցելու հանրային լսումներն էլ են գաղտնի անցել եւ բնապահպան ակտիվիստները գյուղացիներին հորդորում են նորից պահանջել քննարկում: Օրեր առաջ գյուղացիները խողովակները նետել են գետը: Սրան ընդդիմացել է ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնող “Մարցէնեժղի” ընկերությունը: Պաշտոնյանները հասել են գյուղ եւ բացատրություն պահանջել: “Ասեիք, կգայինք, կտանեինք”,-ասացին նրանք:

Գյուղացիները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումը սպառնալիք կլինի ոչ միայն շրջակա միջավայրի, այլև իրենց առողջության համար: Մասնավորապես նրանց անհանգստացնում է ՀԷԿ-ի աղմուկը: Գյուղացիները նշում են, որ ՀԷԿ-ի աղմուկը շատ վատ է անդրադառնում իրենց առողջության վրա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ