12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր ընդդիմությունն էլ, դիմությունն էլ մենք ենք. Գալուստ Սահակյան

՛՛Ընտրությունների գնահատականը արդեն տվել են տեղական դիտորդները և այլ դիտորդներ: Դրանք բավական լուրջ առաջընթաց էին, առավել ևս մոտ հարյուր քվեատուփեր բացվեցին ու արձանագրվեց, որ այն, որ խոսում էին զազրախոսության աստիճան, իրականությանը չէր համապատասխանում:

Վեց ամիս առաջ խոսում էին, որ ընտրախախտումներ ու կեղծիքներ են լինելու, բայց որևէ ընտրախախտման մասին չկարողացան փաստարկել, և դա լավ օրից չէ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` գնահատելով Երեւանի ավագանու ընտրությունները: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այսօր ընդդիմությունը պետք է իր մեջ փնտրի պատճառը, թե ինչու վերջին ընտրություններում նման արդյունք արձանագրվեց:

Հիշեցնենք, միակ ընդդիմադիր ուժը, որ հաղթահարեց Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը, “Բարեւ Երեւան” դաշինքն էր, որ ստացավ 8 տոկոս վստահության քվե:

՛՛Ինչպես կազմավորվում է իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Ընդդիմություն չկա, այն ասոցացվեց որպես միտինգ անողներ: Մեզանում ով Ազատության հրապարակում միտինգ է անում, լիցքավորվում է որպես քաղաքական մեծ գործառույթի սկզբնավորող, իսկ ընտրությունները ավարտվում են ու հիասթափված զանգվածը կրկին տուն է վերադառնում, իսկ հասարակությունը պետք է պատրաստ լինի, որպեսզի Հայաստանում ձևավորվի լուրջ ընդդիմություն՛՛,-հավելեց Սահակյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ քանի որ ընդդիմություն չկա, իրենք են փոխարինում նրան: ՛՛Եթե ընդդիմություն չկա, մենք համ մեր ընդդիմությունը պիտի լինենք, համ էլ դիմությունը՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ