ՊԵԿ-ն ու բժիշկները միմյանց չեն հասկանում. Հայաստան ներմուծված սերմնահեղուկի պատմությունը

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևն այսօր պարզաբանեց տարածված լուրերը, թե Իսրայելից Հայաստան երկու կիլոգրամ սերմնահեղուկ է ներմուծվել: Օկոեւը հերքեց այդ լուրերը և պատմեց, որ 2011 թվականին է նման մի դեպք եղել, սակայն սերմնահեղուկ է բերվել ոչ թե Իսրայելից, այլ Ավստրալիայից: Արտասահմանցի զույգի տղամարդը գտնվել է Ավստրալիայում, այնտեղ աշխատելիս է […]