07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրաժարվեց էպոսագետից

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին կմեկնարկի էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի դատվարությունը:

Ըստ մեղադրական եզրակացության, Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է “Ազգային Ինքնորոշում Միավորում” կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը ղաղարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջեւ։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի “HG” 201 համարի “Նագան” տեսակի թմբուկավոր ատրճանակը։ 

Էպոսագետի գործը քննելու է դատավոր Գագիկ Պողոսյանը: Henaran.am-ի տեղեկություններով, ի սկզբանե որոշվել էր, որ դատավարությունը քննելու է նույն դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, սակայն վերջինս հրաժարվել է այս գործից: Պատճառը ծանրաբեռնվածությունն է:

Հիշեցնենք, որ այս պահին Պապոյանի վարույթում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատական գործը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ