07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2013

Ազդեք դատարանի վրա` տիկին Լյուդան վարչապետին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լոյւդմիլա Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձեց պարզել, թե ինչ է ուզում իր կւոսկացությունից՝ ՍԴՀԿ-ից եւ չի թողնում դատարանը արդար վճիռ կայացնի՝ ղեկավարության մասով:  Մասնավորապես  Տիգրան Սարգսյանին մեղադրեց, որ  օգնում է  կուսակցությունը Սարգսյանից խլող Սեդրակ Աճեմյանին եւ նրա հետ բացի անձնական հարաբերություններից բիզնես շահեր ունի: Վարչապետը հերքեց բոլոր տեսակի կապերը Ս. Աճեմյանի հետ: […]

Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն “Վերջին դասի” միջոցառումներ

Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 25.05.2012 թվականի հրամանով հաստատված “Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա օրինակելի պլանների”` մայիսի 24-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կհնչի  ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: Հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն “Վերջին դասի” միջոցառումներ: 

Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ կարտագաղթեք. Հովհաննիսյանը՝ Աշոտյանին

՛՛Ինչ ասես չլսեցինք այս երկու օրը, կառավարության ծրագրերը պաշտպանելու այնպիսի կրկեսային հնարանքներ, որ ես ցնցված եմ: Սակայն անկհայտ է, որ այս կառավարությունում  շատ լուրջ առաջընթաց կա. եթե տարիներ առաջ կառավարություններն ասում էին՝ տղերք մենք լավն ենք, հետո մյուս կառավարություններին ասում էինէ մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, հիմա ասում են՝ մենք լավն ենք, իսկ […]

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում

Մայիսի 20-ին Բելառուսի երաժշտի պետական ակադեմիայի դահլիճում կայացավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ: Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան եւ Մինսկի քաղաքային “Հայաստան” մշակութա-լուսավորչական միությունը: Ա.Խաչատրյանի ստեղծագործություններով հանդես եկավ “Նեմիգա” համերգային նվագախումբը: Հնչեցին հատվածներ Ա.Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիայից, “Սպարտակ” եւ “Գայանե” բալետներից: Միջոցառմանը ներկա էին Բելառուսի մշակույթի նախարարի […]

Գեղեցիկ չէ. Բիշարյանն ու Աբրահամյանը նկատողություն արեցին

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ կողմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Մինչ Բիշարյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները զրուցում էին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց՝ ՛՛քանի անգամ պիտի ասեմ”:  Եզրափակելով՝ Բիշարյանն ասաց, որ պատգամավորները բաժանող գիծ են դնում իշխանության ու ընդդիմության միջեւ: “Մենք ուշադիր հետեւում ենք ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, իսկ երբ իշխանական թեեւի որեւէ ներկայացուցիչ […]

Մամիկոնյաց փողոցում բնակարան է հրդեհվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր`մայիսի 22-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/1 շենքի նկուղում: Ահազանգը անմիջապես արձագանքվել է: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.28-ին, մարվել՝ 15.39-ին:  Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզ չեն:

Վարչապետը ինչ ասում ա, ճիշտ ա. Գագիկ Բեգլարյան /վիդեո/

Արդյո՞ք կառավարության ծրագիրը հրաշքներ կգործի ապահով Հայաստանում՝ հարցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զարմացավ, թե ինչու են ռեալ ծրագիրը համեմատում հրաշքների հետ: “ Տարբերեք իրարից: Սա ռեալ, կոնկրետ ծրագիր է: Որ մենք հավատում ենք՝ անպայման անելու ենք, եւ ես  վստահ եմ, որ կանենք: Եվ հետո խնդրում եմ հրաշքներից մի խոսացեք”-ասաց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության […]

Թաքնված գործադիրները

 ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության ծրագրի նախագծին: Նա նշեց, որ կառավարության ծրագիրն այդքան էլ վատը չէ, այնտեղ արտահայտություններ կան պրոֆեսիոնալ տնտեսագիտական բառարանից վերցրած, սակայն հարց է՝ այս համակարգում հնարավոր է իրականացնել այս ծրագիրը: Հակոբյանն ասաց, որ Հայաստանում կան մի քանի գործադիր իշխանություններ: ՛՛Դուք պատասխանատվություն […]

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու “Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները” խորագրով միջազգային համաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները մի շարք երկրների պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված