09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազդեք դատարանի վրա` տիկին Լյուդան վարչապետին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լոյւդմիլա Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձեց պարզել, թե ինչ է ուզում իր կւոսկացությունից՝ ՍԴՀԿ-ից եւ չի թողնում դատարանը արդար վճիռ կայացնի՝ ղեկավարության մասով: 

Մասնավորապես  Տիգրան Սարգսյանին մեղադրեց, որ  օգնում է  կուսակցությունը Սարգսյանից խլող Սեդրակ Աճեմյանին եւ նրա հետ բացի անձնական հարաբերություններից բիզնես շահեր ունի:

Վարչապետը հերքեց բոլոր տեսակի կապերը Ս. Աճեմյանի հետ:

“Մեղադրանքն անհիմն է”,-հանգիստ ասաց վարչապետն ու փակեց թեման:

“Այդ դեպքում դուք Վերաքննիչ դատարանի վրա ազդեք, որպեսզի ճիշտ վճիռ կայացնի: Ինչու Դուք, որ անուն եք հանել դրսում, չեք ուզում ներսում պաշտպանել ձեր ժողովրդին “,-ասաց տիկին Սարգսյանը:

 Կառավարությունը շահագրգռված է ավանդական կուսակցությունների ուժեղացմամբ, քանի որ դրանք ազգային արժեք են, եւ չի խառնվում նրանց ներքին խնդիրներին: “Մեզ մի ներքաշեք ձեր ներքին խնդիրների մեջ…Մեր մեղքերն այնքան շատ են, բացթողումներն այնքան շատ են, խոսացեք մեր մեղքերի մասին, անհիմն մեղադրանքներ մի ներկայացրեք…”,- ասաց Տ. Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ