Վարչապետը ինչ ասում ա, ճիշտ ա. Գագիկ Բեգլարյան /վիդեո/
Արդյո՞ք կառավարության ծրագիրը հրաշքներ կգործի ապահով Հայաստանում՝ հարցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զարմացավ, թե ինչու են ռեալ ծրագիրը համեմատում հրաշքների հետ: “ Տարբերեք իրարից: Սա ռեալ, կոնկրետ ծրագիր է: Որ մենք հավատում ենք՝ անպայման անելու ենք, եւ ես վստահ եմ, որ կանենք: Եվ հետո խնդրում եմ հրաշքներից մի խոսացեք”-ասաց:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս մասնավորապես ասաց, թե փոխվել են մարդիկ, փոխվել են ժամանակները եւ պետք է փոխվեն նաեւ իրենք:
“ Մտքի հեղափոխություն ասելով՝ ես ոչինչ էլ չեմ հասկանում: Մարդը ինքը պետք է իր մոտեցումները փոխի իր աշխատանքի նկատմամբ: Մենք ոչ մեկս ծնված չենք էդ բնական խելքով, պաշարներով: Եթե մենք հաջողության չենք հասնում, պիտի մեր մոտեցումները փոխենք: Ուզում եք համարեք դա մտքի հեղափոխություն: Վարչապետը դա էդ ձեւ է համարում: Մոտեցումներն են փոխվել՝ մեկը կարող է ասել մտքի, մեկը կարող է ասել գործողությունների հեղափոխություն, նայած ով ինչ գնահատական է տալիս: Ես համոզված եմ՝ չկա ըտենց մարդ, որ 100 տոկոս աշխատանքի դեպքում 90 տոկոս կարողանա անի ամեն ինչ ճիշտ:
Յուրաքանչյուր մարդ, մինչեւ իր մահանալը, ամեն րոպե էդ ամեն ինչով անցնում է: Չկա տենց մարդ, որ կարող է գլուխ գովա, որ ինքը անցել ա, գիտի ու էլ սխալ չի անելու: Օրական եթե մի քանի հատ ժողով ես անում, 100-ավոր հանձնարարություն ես տալիս, ո՞վ ա վստահ, որ էդ 100-ն էլ ճիշտ կարող են ավարտել: 100-ից 80-ը, եթե ճիշտ հանձնարարականներ լինեն, արդյունքն երեւա՝ նշանակում է դու ճիշտ, լավ աշխատանք ես անում, իսկ էն 20-ը, որ արդյունքը չերեւաց՝ անպայման պիտի մոտեցումը փոխվի:
Հիմա դա ուզում եք համարեք ուղեղի հեղափոխություն, մոտեցման հեղափոխություն, աշխատանքի ձեւի փոխման հեղափոխություն: Կարեւորը՝ աշխատանքը արդյունք ունենա”,-ասաց նա: Այն դիտարկմանը, թե մտքի հեղափոխությունը վարչապետի ձեւակերպումն է՝ ասաց. “Մեր վարչապետն ինչ ասում ա՝ ճիշտ ա ասում”:
Մանրամասները տեսանյութում: