19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ կարտագաղթեք. Հովհաննիսյանը՝ Աշոտյանին

՛՛Ինչ ասես չլսեցինք այս երկու օրը, կառավարության ծրագրերը պաշտպանելու այնպիսի կրկեսային հնարանքներ, որ ես ցնցված եմ:

Սակայն անկհայտ է, որ այս կառավարությունում  շատ լուրջ առաջընթաց կա. եթե տարիներ առաջ կառավարություններն ասում էին՝ տղերք մենք լավն ենք, հետո մյուս կառավարություններին ասում էինէ մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, հիմա ասում են՝ մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք, համագործակցենք:

Կատակը մի կողմ, բայց պատահական չէ, որ իշխող ուժի ու կառավարության մեջ այս զարգացումը տեղի ունեցել է, որովհետև նրանք չեն կարող չտեսնել, որ մենք գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում՛՛,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը կառավարության ծրագրի վերաբերյալ՝ ասաց խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասաց, որ եթե իշխանությունն իրենց հետ ցանկանում է համագործակցել, ապա  պետք է սոցիալական խնդիրների հարցերում իրենց հետ անկեղծ լինել: ՛՛Մեզ փորձում են համոզել, որ քաղաքական քվեն տվել է ժողովուրդը, եթե այդպես է, որովհետև դուք լավն եք, իսկ մենք վատը, էլ ինչու եք ուզում համագործակցել մեզ հետ: Դուք ամենախելոքն եք, դուք ամենալավն եք, հա Գրիգորիչ , այդպես է, չէ՞՛՛,-հարցրեց Հովհաննիսյանը:  

՛՛Մենք չենք չարախնդում ձեր անհաջողությունների վրա, իսկ ձեր որոշ պատգամավորներ չարախնդում են ընդդիմության ներքին պառակտումների վրա, կուսակցության քիչ տոկոսների, առաջին հանրապետության անկման կապակցությամբ: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է այդքան վատ՛՛:

ՀՅԴ-ական պատգամավորը հարց ուղղեց ԿԳՆ Արմեն Աշոտյանին ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: ՛՛Դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը դնեք, ու ձեզ չսատարի նախագահը, Հովիկ Արգամիչը, թաղային կրիմինալը, հայկական բանակը, դուք ինչքա՞ն ձայն կհավաքեք, ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ինքներդ կարտագաղթեք: Պետք չի չարախնդալ, որովհետև դա ի վերջո կրկին ատելություն ու անջրպետ է առաջացնում՛՛:

Այս խոսքերից հետո Հովհաննիսյանը մի պահ լռեց ու հարցրեց Գալուստ Սահակյանին.

՛՛Այստեղ խայտառակ բաներ եմ գրել, չասեմ երևի, ասե՞մ Գրիգորիչ՛՛: Հովիկ Աբրահամյանը հարցրեց, ավարտե՞ց ելույթը Հովհաննիսյանը: 

՛՛Չէ, չէ, ինչի՞ ավարտեցի, մտահոգվեցիք հա՞ երևի՛՛,-ժպտաց պատգամավորը: Ապա նա նշեց, որ ՀՀԿ-ի համագործակցելու կոչի անկեղծությանը ոչ ոք չի հավատում: Ժամանակի սպառվելու պատճառով Վահան Հովհաննիսյանը չհասցրեց ներկայացնել, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ