Գեղեցիկ չէ. Բիշարյանն ու Աբրահամյանը նկատողություն արեցին

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ կողմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Մինչ Բիշարյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները զրուցում էին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց՝ ՛՛քանի անգամ պիտի ասեմ”:
Եզրափակելով՝ Բիշարյանն ասաց, որ պատգամավորները բաժանող գիծ են դնում իշխանության ու ընդդիմության միջեւ: “Մենք ուշադիր հետեւում ենք ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, իսկ երբ իշխանական թեեւի որեւէ ներկայացուցիչ է ելույթ ունենում, դուք սկսում եք ձեր շուկայական քննարկումները, եւ դահլիճը վերածում եք չգիտեմ ինչի, գեղեցիկ չէ,-եզրափակեց Բիշարյանը: