ՀՊԵՆ-ն օգնում է Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին

Մայիսի 20-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) “RP Musical management” կազմակերպության հետ համատեղ ներկայացրեց բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգին աջակցում էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ ՀՊԵՆ-ը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) եւ բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը ներկայացրին Պյոտր Իլյիչ Չայկովսկու (Իտալական կապրիչիո, օպ. […]