“Այս կառավարությունը վարում է թալանչու քաղաքականություն”. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասվող թանկացումների և կառավարության վարած քաղաքականության մասին:
Ըստ դաշնակցական պատգամավորի` կառավարության ներկայացրած նոր ծրագիրը լի է բացթողումներով և հերթական դեմագոգիկ քայլն է ՀՀ վարչապետի կողմից. “Պաշտոնատար անձը երբ հրապարակային խաբում է իր երկրի քաղաքացուն, սա ուրեմն տանում է դեպի դեգրադացում: Եվ սա չի բացառում որ խռովության ալիքը արդեն բարձրանում է այս երկրում”,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Խոսելով ներկայացված կառավարության կողմից ներկայացված ծրագրի մասին` Արծվիկ Մինասյանը նշեց. “Սա այն հազվագյուտ փաստաթղթերից մեկն է, որ իրենից անորոոշություն է ներկայացնում, ավելին ես սա ծրագիր չէի համարի այլ պարզապես հռչակագիր, սա մշուշոտ գործողությունների համալիր է ուղղակի”:
Արծվիկ Մինասյանը հիմնական շեշտադրումը արեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունների կողմից ներկայումս վարվող քաղաքականությունը անհեռանկարային է. “Եթե այս կառավարությունը կարծում է, որ ինքը հայտնի թռչունն է, որ կարող է երկու հարյուր տարի ապրել և գործունեություն ծավալել,ապա մենք հաստատ այդքան չենք կարող ապրել, որ քաղենք նրանց վարած քաղաքականության պտուղները”:
Ավելի մանրամասնելով ասելիքը` ՀՅԴ պատգամավորը ասաց. “Այս կառավարությունը վարում է թալանչու քաղաքականություն և բյուջետային միջոցները պարզապես մխսվում են”:
Դաշնակցական գործիչը փաստեց, որ ընդդիմադիր ուժերի պատգամավորների քանակը խորհրդարանում այնքան թոքր մաս է կազմում,որ իրենք չեն կարող խոչնդոտել նրանց ծրագրերի իրականացմանը. “Կոալիցիոն կառավարությունը կամ կոալիցիոն իշխանությունը կարող են մեխանիկական կերպով անցկացնել իրենց ծրագրերը”:
Ամփոփելով իր խոսքը Արծվիկ Մինասյանը ասաց. “Ներկա իշխանությունները ամենամեծ վատությունը որ մեր ժողովրդին արել են դա հույսի սպանումն է”:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սպասվող թանկացումների և կառավարության վարած քաղաքականության մասին:
Ըստ դաշնակցական պատգամավորի կառավարության ներկայացրած նոր ծրագիրը լի է բացթողումներով և հերթական դեմագոգիկ քայլն է ՀՀ վարչապետի կողմից.»Պաշտոնատար անձը երբ հրապարակային խաբում է իր երկրի քաղաքացուն` սա ուրեմն տանում է դեպի դեգրադացում: Եվ սա չի բացառում որ խռովության ալիքը արդեն բարձրանում է այս երկրում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Խոսելով ներկայացված կառավարության կողմից ներկայացված ծրագրի մասին Արծվիկ մինասյանը նշեց.«Սա այն հազվագյուտ փաստաթղթերից մեկն է,որ իրենից անորոոշություն է ներկայացնում, ավելին ես սա ծրագիր չէի համարի այլ պարզապես հռչակագիր, սա՝ մշուշոտ գործողությունների համալիր է ուղղակի»:
Արծվիկ Մինասյանը հիմնական շեշտադրումը արեց այն հանգամանքի վրա,որ իշխանությունների կողմից ներկայումս վարվող քաղաքականությունը անհեռանկարային է.»Եթե այս կառավարությունը կարծում է,որ ինքը հայտնի թռչունն է, որ կարող է երկու հարյուր տարի ապրել և գործնեություն ծավալել,ապա մենք հաստատ այդքան չենք կարող ապրել որ քաղենք նրանց վարած քաղաքականության պտուղները»:
Ավելի մանրամասնելով ասելիքը ՀՅԴ պատգամավորը ասաց.»Այս կառավարությունը վարում է թալանչու քաղաքականություն և բյուջետային միջոցները պարզապես մխսվում են»:
Դաշնակացական գործիչը փաստեց,որ ընդիմադիր ուժերի պատգամավորների քանակը խորհրդարանում այնքան թոքր մաս է կազմում,որ իրենք չեն կարող խոչնդոտել նրանց ծրագրերի իրականացմանը.»Կոալիցիոն կառավարությունը կամ կոալիցիոն իշխանությունը կարող են մեխանիկական կերպով անցկացնել իրենց ծրագրերը”:
Ամփոփելով իր խոսքը Արծվիկ Մինասյանը ասաց. «Ներկա իշխանությունները ամենամեծ վատությունը որ մեր ժողովրդին արել են դա հույսի սպանումն է»: