24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լյուքս Ստեփանյանի սպանության հետ անմիջական առնչություն ունեցողների հարցը կտեղափոխվի քրեական դաշտ. ՊՆ

ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկությունները կապված են վերջին դեպքերի հետ: Աշխատանքից ազատվել են Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության հետ առնչություն ունեցող հրամանատարներ, տեղակալներ, ծառայության պետեր: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ աշխատանքից ազատվել են 4-5 հոգի, սակայն քանի որ դեռևս աշխատանքից հեռացման հրամանները չկան, անունները Հովհաննիսյանը չի հրապարակում:

Նրա խոսքով` այս պաշտոնանկությունները շարունակական են լինելու: Այդ 4-5  հոգուց բացի, հնարավոր է, որ մյուս օղակներից էլ ազատումներ լինեն, և այդ հարցը կարող է տեղափոխվել քրեական դաշտ: ”Այսինքն` այստեղից ազատվում են, որովհետև իրենք քրեական պատասխանատվություն չունեն, այս կամ այն կերպ անգործության կամ վատ վերահսկողության պատճառով են ազատվում, մյուսներն էլ, ովքեր ուղղակի առնչություն ունեն տվյալ դեպքերի, անձանց հետ, իրենց գործը այլ ընթացակարգով է գնում”,-ասաց ՊՆ խոսնակը:

Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնակությունների գործընթացը նոր չէ սկսվել: ”Արդեն շուրջ երեք տարի և ավելի է` բանակում ցանկացած միջադեպի ժամանակ վաշտ-գումարտակ օղակում գրեթե պարտադիր լինում են պաշտոնանկություններ, դատվածության և այլ պրոցեսներ, դրանից վերև լինում են ուրիշ տեսակի պատիժներ, լինում են նաև ազատումներ: Այնպես որ սա պրոցես է, եթե զինվորականը մեղավորություն ունի, որը քրեորեն պատժելի է, դա արդեն դատախազության գործն է: Եթե չկա նման հանցագործություն, բայց կա վատ վերահսկողություն, թերացում պարտականությունների մեջ, դա արդեն ենթադրում է պաշտոնանկություն”,-բացատրեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին,  ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Լյուքս Ստեփանյանի ծնողները ցանկանում էին պատանու դիակը տեղափոխել Երևան և, որպես բողոքի նշան դնել կառավարության շենքի մոտ:

Իրենց որոշումը նրանք փոխել և տղային Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում  հուղարկավորել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելուց հետո միայն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ