Բաղրամյան 26-ը կասետները ԲՀԿ-ին չի տվել …

“Բարև Երևան” դաշինքի ավագանի Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի մեղադրական հայտարարությանը,ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանը խախտելով փակ հանդիպման սկզբունքները աղավաղված ձևով մեջբերումներ է արել իր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցից:
ԲՀԿ խոսնակը սպառնացել էր հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս կապակցությամբ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է.
ըստ որի “Ամբողշ օրը սրտատրոփ սպասեցի ԲՀԿ-ի խոսնակի սպառնալիքի իրականացմանը. տրամադրված էի այսօր երեկոյան ընտանյոք հանդերձ դիտել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյանի գաղտնազրույցի տեսագրությունը` իբրեւ դեդեկտիվ ժանրի լավագույն ու նորագույն օսկարակիր ֆիլմ: Սերժ Սարգսյանի ասած` մի լավ սնվել էի /հանկարծ սոված չլինեի/, թուղթ ու գիրչն էլ առել ձեռքս, որ համ նայեմ, համ էլ Տիգրան Ուրիխանյանի ասած հարցերը առանձնացնեմ, որ ինքզինքը Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղեմ, ու նա չկարողանա տակից դուրս գա:
Բայց ավաղ, օրվա մեջ ինչ-որ ազատ շարադրություն հրապարակվեց կայքերից մեկում` իբրեւ թե հանդիպման ամփոփագիր: Համարյա նույնը, ինչ Սերժ Սարգսյանի ամփոփագիրն էր` “Րաֆֆի ջան, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել”:
Տնաշենները գոնե մի հատ այլընտրանքային տեքստ գրեին, թե չէ լրիվ Սերժ Սարգսյանի մարտի 18-ի բացառիկ բացառիկն էր: Ծառուկյան-Հովհաննիսյան հանդիպման ամփոփագիրը, ասես, Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հանդիպման ամփոփագիրը լիներ:
Մտքինս այն է, որ Բաղրամյան 26-ը կասետները ԲՀԿ-ին չի տվել ու ասել է` բավարարվեք գրավոր տարբերակով: Համ էլ ճիշտ է` Ծառուկյանի ինչի՞ պետք է պետք լինեին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման տեսակադրերը: Դրանք այդ ժամանակ ու դրանից հետո կարող էին միայն հետաքրքիր լինել բացառապես Բաղրամյան 26-ին, ում մոտ էլ հավանաբար գտնվում է թրիլլերը որպես տեսանկարահանման պատվիարտու:
Մի խոսքով, բախտս չբերեց: Գնամ, տեսնեմ ինչ այլընտրանքային կինո կգտնեմ, որ նայեմ: Էլի խոսքը գործ չէր: