07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 3, 2013

Քննարկվել են ”Մայքրոսոֆթ” ընկերության հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ”Մայքրոսոֆթ” ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին: Վերջինս նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ երկրի տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:  Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանում ստեղծված ”Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի աշխատանքները, քննարկել են վերջինիս կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում ”Մայքրոսոֆթ”-ի տարածաշրջանային […]

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ընտրողների ցուցակը

ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ոստիկանությունը համացանցում տեղադրել է Երևան քաղաքի ընտրողների ցուցակը (www.police.am կայքի ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ բաժնում ընտրողների, ինչպես և ընտրատեղամասային կենտրոնների ցուցակները զետեղված են ներբեռնելու հնարավորությամբ): Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են: ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ […]

“Եվրատեսիլ” թե “Տաշիր”. ո՞րն ընտրել /վիդեո/

Մայիսի 18-ին Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի է ունենալու “Տաշիր 2013” հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը։ Նույն օրը Շվեդիայի Մալմո քաղաքում  “Եվրատեսիլ-2013”-ի եզափակիչն է: Ինչպես է վերաբերում սրան “Եվրատեսիլի” Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:  Նա երեւույթը պարզապես ծիծաղելի համարեց եւ քանի որ գործընկերային հարաբերություններ են, չցանկացավ այլ բաներ ասել: “Ուղղակի, “Եվրատեսիլը” “Հանրայի”ն հեռուստաընկերության նախագիծն է, իսկ “Հանրայի”ն հեռուստաընկերությունը […]

Օմբուդսմենը լրագրողներին մաղթում է ազատվել 6 չարիքից

Մայիսի 3-ը արտահայտվելու, խոսքի, մամուլի ազատության միջազգային օրն է: Խոսքի ազատությունը (արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ) ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը և հանդիսանում ժողովրդավարության կառուցման անկյունաքարը:  Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի […]

Սամվել Կարապետյանը հետաքրքրիր մանրամասներ է ներկայացնում /վիդեո/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Կուրի ձախափնյա շրջանում գտնվող Գանձակ և Սաղիան գյուղերում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերի մասին՝ ներկայացնելով արխիվային լուսանկարներ: 1985-86 թվականներն էին․․

Մինչ Շվեդիա մեկնելը, Գոռ Սուջյանը հանդիպեց լրագրողներին /վիդեո/

Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում  “Եվրատեսիլ-2013”-ում Հայաստանը ներկայացնելու է “Դորիանս” խումբը: Հայաստանը  վիճակահանությամբ ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում` 11 համարի ներքո: Այսօր` մայիսի 3-ին` լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ ելույթի ժամանակ պարային մաս չի լինելու, հատուկ դեկորացիաներ չեն լինելու, շոուն լինելու է “մինիմալիստական”: “Դորիանսի”  մենեջեր Արա Թադեւոսյանի խոսքով, ամեն ինչ […]

Ստեփան Մարգարյանն ուշացել է. Հովհաննես Սահակյան

”Տարոն Մարգարյանն ինքն է որոշում իր հանդիպումների ֆորմատը, նա բակային հանդիպումների ընթացքում, որոնք հարյուրից ավելի են, կարողացել է իր գործունեության լավ և վատ կողմերը ներկայացնել ժողովրդին: Այն քաղաքական ուժերը, որ խնդիր ունեին դեբատների միոջոցով ներկայանալ, մենք նրանք չենք խանգարել: Այն սև PR-ը, որ նրանք իրականացնում էին, պատվիրված լրագրողների կողմից հոդվածներով և այլն, արգելքների չհանդիպեցին, իսկ […]

Կապել ենք, բերել՞. սուտ է…Զոհրաբյանը հերքում է

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ոչ միայն հնարավոր, այլև շատ հավանական է համարում հետընտրական կոալիցիա կազմել ոչ իշխանական այն ուժերի հետ, որոնք ավագանու ընտրություններում կհատեն օրենքով սահմանված շեմը: Henaran.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում հայտնված տեղեկությունը,  որ ԲՀԿ-ը երեկ հանրահավաքին մարդկանց գումարներ է տվել, որ գան, ԲՀԿ-ը մակագրությամբ շապիկներ է հագցրել, Զոհրաբյանը պատասխանեց. ՛՛Մեզ համար […]

Ռոբերտ Քոչարյանը Օսկանյանին չի քվեարկի

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու անդամների ընտրությանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սողոմոնյանից ցանկանում էինք ճշտել` երկրորդ նախագահը կքվեարկի՞ իր ԱԳ նախարարի, Վարդան Օսկանյանի օգտին: “Պարոն Քոչարյանը հանրապետությունում չի, ինչի պատճառով էլ չի կարող ներկա գտնվել քվեարկությանը”,- ասաց Սողոմոնյանը: Վերջինս նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված