Ստեփան Մարգարյանն ուշացել է. Հովհաննես Սահակյան
_1367577193.jpg)
”Տարոն Մարգարյանն ինքն է որոշում իր հանդիպումների ֆորմատը, նա բակային հանդիպումների ընթացքում, որոնք հարյուրից ավելի են, կարողացել է իր գործունեության լավ և վատ կողմերը ներկայացնել ժողովրդին: Այն քաղաքական ուժերը, որ խնդիր ունեին դեբատների միոջոցով ներկայանալ, մենք նրանք չենք խանգարել:
Այն սև PR-ը, որ նրանք իրականացնում էին, պատվիրված լրագրողների կողմից հոդվածներով և այլն, արգելքների չհանդիպեցին, իսկ մեր ռազմավարությունը մենք ենք որոշում: Տարոն Մարգարյանն ինքն է որոշում իր գործողությունների հաջոդականությունը”,-այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Երևանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը չի մասնակցում դեբատներին:
Սահակյանը նշեց, որ ՀՀԿ-ը Երևանի ավագանու ընտրություններում կստանա այնքան տոկոս, որքան որ ժողովուրդը կվստահի իրենց, սակայն ”մեր կատարած աշխատանքների արդյունքը ամփոփելով մենք ակնկալում ենք, որ առնվազն մեր դիրքերը կպահպանենք”:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ը է հաղթելու, իսկ պայքարն ընթանալու է երկրորդ տեղի համար, Սահակյանն արձագանքեց.
”Կարծում եմ, Ստեփան Մարգարյանն ուշացել է այդ հայտարարության առումով, չեմ կարծում, որ ընդդիմադիր կեցվածք, հալածյալի կեցվածք ընդունելով ու ժողովրդին ընտրություններից ընտրություններ հիշելով` կլինեն առաջին տեղում”:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հայտարարագրված ունեցվածքին, ապա ՀՀԿ խմբակցության պատգամավորի համոմամբ` ազնիվ կերպով հայտարարագրած ունեցվածքը չի կարող խնդիր լինել: Սահակյանը խորհուրդ տվեց այն մարդկանց ունեցվածքի մասին մտածել, ովքեր ունեցվածք ունեն ու չեն հայտարարագրում: