Մինչ Շվեդիա մեկնելը, Գոռ Սուջյանը հանդիպեց լրագրողներին /վիդեո/
Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում “Եվրատեսիլ-2013”-ում Հայաստանը ներկայացնելու է “Դորիանս” խումբը: Հայաստանը վիճակահանությամբ ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում` 11 համարի ներքո:
Այսօր` մայիսի 3-ին` լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ ելույթի ժամանակ պարային մաս չի լինելու, հատուկ դեկորացիաներ չեն լինելու, շոուն լինելու է “մինիմալիստական”:
“Դորիանսի” մենեջեր Արա Թադեւոսյանի խոսքով, ամեն ինչ համահունչ է լինելու երգին: Ի դեպ, մենեջերը նկատեց, որ Հայաստանն առաջին անգամ ներկայանալու է ռոք խմբով, իսկ երգի երաժշտության համահեղինակն է ռոք երաժշտության կենդանի լեգնեդ Թոնի Այոմին:
Խմբի մենակատար Գոռ Սուջյանը մտավախություն չունի, որ “սովորաբար մարդիկ հուզվում կամ ոգեւորվում են շատ լսարանից”, իսկ կոնկրետ ինքը ոգեւորվող տեսակին է պատկանում:
Թե որ երկրի երաժիշտներին է ուժեղ համարում` Սուջյանն ասաց, որ սա սպորտային միջոցառում չէ, որ ուժեղներ լինեն, պարզապես լավ երաժիշտներ կան: Ի դեպ, ասուլիսի մասնակիցների խոսքով, զարգացած երկրները “Եվրատեսիլին” վերաբերում են ոչ թե որպես մրցույթի, այլ լավ շոուի:
Ասուլիսի այլ մանրամասները` տեսանյութում: