03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քննարկվել են ”Մայքրոսոֆթ” ընկերության հետ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ”Մայքրոսոֆթ” ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին:
Վերջինս նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ երկրի տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: 
Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանում ստեղծված ”Մայքրոսոֆթ” ինովացիոն կենտրոնի աշխատանքները, քննարկել են վերջինիս կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում ”Մայքրոսոֆթ”-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շնորհիվ ընդլայնել փոխգործակցության մակարդակը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին:
Միաժամանակ, կարևորվել է մտավոր սեփականության ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ու ապահովումը, ինչը Տակույա Հիրանոյի խոսքով, կարևոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի զարգացման գործում:
Տեղեկացվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության և ”Մայքրոսոֆթ”-ի միջև հուշագրի ստորագրման նախագիծը՝ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ