18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Կապել ենք, բերել՞. սուտ է…Զոհրաբյանը հերքում է

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ոչ միայն հնարավոր, այլև շատ հավանական է համարում հետընտրական կոալիցիա կազմել ոչ իշխանական այն ուժերի հետ, որոնք ավագանու ընտրություններում կհատեն օրենքով սահմանված շեմը:

Henaran.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում հայտնված տեղեկությունը,  որ ԲՀԿ-ը երեկ հանրահավաքին մարդկանց գումարներ է տվել, որ գան, ԲՀԿ-ը մակագրությամբ շապիկներ է հագցրել, Զոհրաբյանը պատասխանեց.

՛՛Մեզ համար ի սկզբանե կանխատեսելի էր, թե քարոզարշավի որ շաբաթում ինչպիսի ապատեղեկատվություն և ինչպիսի սցենար է աշխատելու, մեզ համար կանխատեսելի էր, մենք գիտեինք, որ քարոզարշավի առաջին շաբաթը ինչ ապատեղկատվություն է աշխատելու, երկրորդ շաբաթը` ինչ:  Վերջին շաբաթը, բնակաբար, պիտի գործառության մեջ դրվեր մեր նշած սցենարը: Ոչ չկա նման բան, չի համապատասպանում իրականությանը՛՛:

Ինչ վերաբերում է շապիկներին, ապա Զոհրաբյանն ասաց, որ շատ արտառոց կլիներ, եթե իրենց հանրահավաքին քաղաքական այլ ուժերի համակիրները լինեին: Նա նշեց, որ կազմակերպչական խնդիրներ կային և պիտի երթ կազմակերպվեր, ինչի համար էլ անհրաժեշտ էին, որ այդ երիտասարդները կարգ ու կանոն հաստատեցին:

՛՛Ժողովուրդը շատ լավ գիտի` ով ով է՛՛,-հավելեց պատգամավորը ու ևս մեկ անգամ ասաց, որ ոչ ոքի բռնի չեն բերել:

՛՛Եթե մարդ գիտեք՝ ում բռնի են բերել, մեզ էլ ասեք: Մենք կապե՞լ ենք ու բերել, ի՞նչ է՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ