08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2013

Կհասնեն իշխանափոխության. Րաֆֆին չլսեց

ԱԺ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր պատասխանեցին լրագրողների հարցերին: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ ապրիլի իննին իրենք մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը, որը անցել է ոչ թե օտարերկրյա հյուրերի այլ ժողովրդի ներկայությամբ: Արմեն Ռուստամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին արդյունքի հասնելու համար խորհուրդ է տվել դա անել հանգրվանային ճանապահով,սակայն վերջինս “շեղվեց այդ ուղուց”: “Իրատեսական ճանապարհը դժբախտաբար չընդունվեց և ժողովրդի […]

Որդին ծեծելով սպանել է մորը

Ադրբեջանում որդին սպանել է մորը, տեղեկացնում է “АПА” գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Դերնեգյուլ գյուղի հանրակացարանում, որի 38-ամյա բնակիչ Խաբիլ Ասադուլլա օղլու Իսմայիլովը ծեծել է 74-ամյա Սուրգու Իսմայիլովային: Երկար եւ դաժան ծեծից հետո հանցագործը մորն սպանել է գլխին բռունցքով հարվածելով:  Իսմայիլովն արդեն ձերբակալված է:

Րաֆֆին եղել է, կա եւ կլինի

Արդյո՞ք ապրիլի իննի դեպքերից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ մնաց քաղաքական դաշտում և ավարտեց իր անելիքը` “քաղաքական ինքնասպանություն գործելով”: “Ժառանգական” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այս կարծիքներին ընթացք չի տալիս: “Րաֆֆի Հովհաննիսյանի հետ է հայ ժողովուրդը և ոչ միայն Հայաստանում ապրող այլ նաև Հայաստանից դուրս ապրող հայ ժողովուրդը: Մինչև փետրվարի 18ը Րաֆֆի Հովհաննիսյանը ջանքեր գործադրեց քաղաքական կուսակցություններին իր […]

Ինչու Րաֆֆին ոստիկանապետի հետ աղոթեց

“Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի միասնական աղոթքը որակում է այսպես. “Մենք չենք գնացել նրա հետ կեղծ երդմնակալության: Նա մեր կողքին էր գտնվում իր ցանկությամբ: Նա ինքն է եկել կանգնել և մեր հետ միասին աղոթել է: Ապրիլի իննին մենք հռչակել ենք նոր հանրապետություն: Չնայած ոստիկանները մի քիչ իրենց գռեհիկ պահեցին, բայց […]

Իրանցի գիտնականը պնդում է, որ “ժամանակի մեքենա” է հայտնագործել

Իրանի Իսլամական հանրապետությունը շարունակում է զարմացնել աշխարհին գիտության եւ տեխնիկայի բնագավառում իր ձեռքբերումներով: Իհարկե, Թեհրանը մասնավորպես հաջողությունների է հասել ատոմային էներգետիկայի ասպարեզում: Ցավոք սրտի, այդ հաջողություններն արդեն որերոդ տարին Իրանի դեմ պատժամիջոցների պատճառ են դառնում:  Վերջերս խոսում էին Իրանական կապկին տիեզերք ուղարկելու մասին, իսկ այժմ հերթական սենսացիան. իրանցի գիտնականը պնդում է, որ ստեղծել է մի […]

Շուշիում կառուցվում է երեխաների գիշերօթիկ խնամքի կենտրոն

“Հայաստան” համահայկական հիմնադրամը երեխաների խնամքի հաստատություն է կառուցում ԼՂՀ Շուշի քաղաքում: Շենքը կառուցվում է Հիմնադրամի Պատվո անդամ եւ մեծ բարեկամ, բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ, ով Հիմնադրամի գործունեության 20 տարիների ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել կազմակերպության ձեռնարկներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից: Հաստատությունում կբնակվեն Ստեփանակերտի մանկատանը ներկայումս օթեւանող 1-ից 15 տարեկան շուրջ 80 երեխաները: Այս […]

Ու՞մ ագենտն է Խզմալյանը /վիդեո/

”Ո՞վ է Խզմալյան Տիգրանը, մի հատ լրագրողական հետաքննություն արեք` որտեղի՞ց  է նա հայտնվել քաղաքական դաշտում, ինչո՞ւ է այդքան ակտիվ ու երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ու իր ընկերների ասածը չի անում, ինչի՞ է ատում Րաֆֆիին”,-Henaran.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, երբ հարցրինք, թե համաձա՞յն է ”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ […]

Ինչ է ուզում Րաֆֆին Պուտինից. Առավոտ

Ինչ է հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին: Թերթի գլխավոր խմբագիրը անդրադառնալով այս հարցին` վերլուծում է Րաֆֆու քայլերը: “Եթե մի կողմ թողնենք ամեն տեսակի ենթադրություններն ու մեկնաբանությունները, ապա կարելի է ասել, որ առավել հավաստի աղբյուրներն են ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա ամենամոտ քաղաքական շրջապատը: Իր Մոսկվա գնալու մասին “Ժառանգության” առաջնորդը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում` […]

Ազատվիր ստվերներից. ՀՀԿ պատգամավորը` նախագահին. Իրատես de facto

“Ընդդիմության դաշտում լիդերի պայքարը շատ հզոր է լինելու”,-թերթի հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հարցին` լիդերներ ասելով ում նկատի ունի, պատասխանել է. “Րաֆֆի Նիկոլ եւ ԲՀԿ… Մեր ժողովուրդը լիդերապաշտ ժողովուրդ չէ: Իշխանությունը հզոր է այսօր: Ունենք Սահմանադրություն ու եթե կարծում են իշխանությունը ձեռքերը ծալած կնստի, Րաֆֆին էլ մի քանի հոգու հետ կգնա իշխանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի