15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ու՞մ ագենտն է Խզմալյանը /վիդեո/

”Ո՞վ է Խզմալյան Տիգրանը, մի հատ լրագրողական հետաքննություն արեք` որտեղի՞ց  է նա հայտնվել քաղաքական դաշտում, ինչո՞ւ է այդքան ակտիվ ու երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ու իր ընկերների ասածը չի անում, ինչի՞ է ատում Րաֆֆիին”,-Henaran.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, երբ հարցրինք, թե համաձա՞յն է ”Նախախորհրդարանի” ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանի այն տեսակետի հետ, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան պողոտայում թողեց մարդկանց ու գնաց Ծիծեռնակաբերդ, քաղաքական դիակ դարձավ:

”Երկիրը լիքն է պատվիրված ու անուղղակի գործակալներով, մնում է  պարզել ինքը պատվիրված է, թե անուղղակի. մարդկային, անձնական նվիրում չեմ տեսնում նրա մեջ, իրեն անձամբ ոստիկանի դեմ կանգնած չեմ տեսնում”,-ասաց Մազմանյանը:

Վերջինս ամեն դեպքում համաձայն չէ Խզմալյանի այդ տեսակետի հետ , սակայն պնդում է, որ Հովհաննիսյանը ապրիլի 9-ին կորցրեց այլ քաղաքական ուժերի ձայները`ազատ ձայները, որոնք տարերայնորեն անցել են նրան ու կորցրեց ընդդիմադիր դաշտի լիդերի ստատուսը:

Մազմանյանը նկատեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որ Հովհաննիսյանը կորցնի լիդերի ստատուսը: Հարցին` ընդդիմություն ասելով` ում նկատի ունի, պատասխանեց, որ այդ ուղղությամբ առավել շատ աշխատում էր ՀԱԿ-ը, որ ՀՅԴ-ն իր կեցվածքով ցույց տվեց, որ չկա այս խաղի մեջ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, Մազմանյանի կարծիքով` ԲՀԿ-ն ապրիլի 9-ին ցույց տվեց, որ ընդդիմադիր է, երբ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց նախագահի երդմնակալությանը:

Մազմանյանի համար հասկանալի է, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին հեռացավ Բաղրամյան պողոտայից:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ