11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2013

“Կյանքի խոսքը” պետական գերատեսչությո՞ւն է.Չորրորդ ինքնիշխանություն

Երեւանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն` բավականին մեծ չափերի: Թերթի տեղեկություններով` շենքը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության սեփականությունն է: Պարզելու համար, թե այն ի՞նչ առնչության ունի “Կյանքի խոսքի” հետ եւ ի՞նչ նպատակներով է օգտագործվելու շենքը, թերթի թղթակիցը զանգահարեց  այդ կազմակերպություն: Հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, ով հայտնեց, թե թերթի հարցերին կարող է պատասխանել […]

“Երկու հատ ջահել կա, գլուխներն եկել ես ուտե՞ս”` Րաֆֆուն. Առավոտ

“Ինչի՞ ես եկել: Երկու հատ ջահել կա, գլուխներն եկել ես ուտես՝ պրծնե՞ս”,- Սեւան քաղաքում երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքից առաջ նրան փողոցում բարեւելուց տեսնելիս դիմացի մայթից այսպես սկսեց բղավել մի կին: Նա սկսեց անիծել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց վերջինս որեւէ կերպ չարձագանքեց, շարունակեց իր ճամփան: Ավելի ուշ մոտավորապես նույն կարգի խոսքեր Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից սկսեց բղավել մի […]

ԲՀԿ-ն ընտրակաշառք է խոստանում. Հայկական ժամանակ

Վերջին օրերին  թերթի խմբագրություն մի քանի ահազանգ է ստացվել, որով Երեւանի բնակիչները հայտնում են, որ ԲՀԿ անունից հանդես եկող մարդիկ թակում են դուռը եւ մայիսի 5-ի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին ընտրելու դեպքում խոստանում ընտրակաշառք։ Ահազանգերը ստացվում են ավելի շատ Դավիթաշեն վարչական շրջանից եւ Նոր Նորքի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ զանգվածներից։ Ահազանգողները պատմում են, որ “Բարգավաճ Հայաստանի” […]

Ով է վճարելու ՀԱԿ-ի 5 միլիոնը. Հրապարակ

Վերջին շրջանում “բարի ավանդույթ” է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ “մկանների ցուցադրության” հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար: Ապրիլի 13-ին նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարը եւս, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարգահամերգային համալիրում` նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն: Ի դեպ, ՄՀՀ փոքր դահլիճը բավականին թանկ հաճույք է` հինգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի