15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն ընտրակաշառք է խոստանում. Հայկական ժամանակ

Վերջին օրերին  թերթի խմբագրություն մի քանի ահազանգ է ստացվել, որով Երեւանի բնակիչները հայտնում են, որ ԲՀԿ անունից հանդես եկող մարդիկ թակում են դուռը եւ մայիսի 5-ի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին ընտրելու դեպքում խոստանում ընտրակաշառք։

Ահազանգերը ստացվում են ավելի շատ Դավիթաշեն վարչական շրջանից եւ Նոր Նորքի 6-րդ, 7-րդ եւ 9-րդ զանգվածներից։ Ահազանգողները պատմում են, որ “Բարգավաճ Հայաստանի” անունից երեւանցիներին նոր Երեւան են խոստանում եւ անմիջապես անցնում պամանավորվածություն ձեռք բերելուն։ “Մեզ առաջարկեցին նույնիսկ պայմանագիր ստորագրել որպես պարտավորվածություն՝ ընտրություններում իրենց ձայնը տալու, ու ասացին, որ դրա դիմաց ամեն ընտրողին 5000 դրամ կվճարեն”,- պատմեց խմբագրություն զանգահարած դավթաշենցիներից մեկը։

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեկաբանելով թերթի ստացած ահազանգերը, ասաց հետեւյալը. “Չեմ հավատում, հերքում եմ եւ հորդորում եմ, որեսզի գան եւ դիմեն ինձ։ Գան, գրավոր դիմեն կուսակցություն”,-ասաց տնօրենը:

-Պարոն Ուրիխանյան, իրո՞ք կարծում եք, որ մարդիկ կգան եւ ԲՀԿ-ի գրասենյակում գրավոր կներկայացնեն ահազանգը:

-Ոչինչ չեմ ուզում կարծել: Եթե կա մեղադրանք, մեղադրողը պիտի պատասխանի ապացույցներով: Ես չեմ ուզում էդ թեմայի շուրջ որեւէ բան խոսել: Արդեն երկրորդ անգամ է նման հարց շոշափվում: Որեւէ ասելիք չունեմ: Մեղադրանք կա` հետեւում է փաստը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ