08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 15, 2013

Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ

Մարտի 14-ին կայացավ Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Գիդո Վեստերվելեի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը եւ սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ եւ […]

Սուրեն Առուստամյանը հաստատուն քայլ արեց դեպի իր երազանքը /վիդեո/

Երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանը, ով մասնակցում էր լեգենդար երաժիշտ Էրիկ Քլեփթոնի կազմակերպած 2 մրցույթների, հաջողություն է գրանցել դրանցից առաջինում` Քլեփթոնի “‘Cocaine” երգի 35-ամյակին նվիրված մրցույթում, որում հաղթող էին ճանաչվելու 2 հոգի` քվեարկությամբ առաջին տեղը գրավողը եւ “Universal Music Enterprises” ընկերության ընտրած մասնակիցը: Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեին երգի իրենց տարբերակները` սեփական մշակումով: Այդ բոլոր մշակումները […]

ՄԻՊ-ը Աստծու կողմից ուղարկված սուրբ չի. Առավոտ

“Կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը”,-Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահաօ նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` հրապարակում բացօթյա մամուլի ասուլիսում երեկ արած այդ արտահայտությունը հավանաբար պատճառ կդառնա, որ առաջիկայում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւս “նստի հացադւոլի”: Երեկ ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ թերթի հետ զրույցում այդ կերպ իր վրդովմունքն արտահայտեց Գալուստ Սահակյանը: […]

Դաշնակցական պատգամավորը շնչակտուր է եղել. Հրապարակ

Չնայած ծոմին, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր ամենօրյա առավոտյան քայլ-վազքը արդեն Օպերայի հրապարակում: Նրա հետ վազում են` մի օր Ստեփան Սաֆարյանը, մի օր Արմեն Մարտիրոսյանը, մի օր Ռուբեն Հակոբյանը կամ բոլորով միասին, մի քանի “կռուգ”, ինչը նրանց շնչակտուր է անում անսովոր լինելու պատճառով: Նախորդ օրը Արմեն Ռուստամյանի բախտը չի բերել. Ազատության հրապարակով առավոտյան տեղ շտապելիս […]

Թքել է եւ դուրս եկել. Հայկական ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թ.-ից: Թերթի տեղեկություններով` Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ: Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել “թքել դուրս գալ, քանի որ հոգնել է”: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ […]

Առաջինը հաստատ է, երկրորդ տեղը կորոշի ընտրողը. Առավոտ

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահ հայտարարում է, որ Հանրապետականը վստահորեն ավագանու ընտրություններում նույնպես առաջին տեղն է ունենալու: Թերթի այն հարցին՝ ավագանու ընտրությունները կարծես ակտիվություն են մտցնում ընդդիմադիր դաշտում լիդեռության հավակնող ուժերի մեջ. Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն կպահպանի՞ Երեւանում իր երկրորդ հորիզոնականը, թե՞ նախագահական ընտրություններում “Ժառանգության” աննախադեպ հաղթանակը իր ազդեցությունը կունենա, հանրապետական պատգամավորն ասաց. “Ես ուզում եմ […]

Փողերը տանում են, տանում. Հայկական ժամանակ

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում: Բանկային համակարգին մոտ կանգնած թերթի  աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել եւ դա ազդում է բանկերի վրա: Ըստ այդ տեղեկությունների, դեպքեր են գրանցվել, որ որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են գրավադրում եւ ստացված վարկը տեղափոխում ՀՀ սահմաններից դուրս: Թերեւս դրանով է պայմանավորված վերջին շրջանում […]

Քննություն բանակում` ով է քվեարկել տվել. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ոստիկանությունը ուսւոմնասիրություններ է սկսել ՊՆ որոշ զորամասերում` պարզելու, թե փետրվարի 18-ին ով է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Ընտրություններից հետո թերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Արմավիրի մարզի որոշ ընտրատեղամասերում զինվորներին հարահանգել են քվեարկել Ր. Հավհաննիսյանի օգտին: Ընդ որում` զորամասերում կատարված ուսումնասիրություններից հետո առանձին զորամասերում ներքին ծառայական քննություն է սկսվել` պարզելու, թե Հանրապետական կուսակցության […]

Ինչ են խոսել Ծառուկյանն ու Բաղդասարովը. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ “Արմավիա” ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի  հանդիպման մասին թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է “Արմավիա” ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի