08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 15, 2013

Տարակուսած են օմբուդսմենի ձեւակերպումների կապակցությամբ

Սույնով հայտնում ենք, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված “Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012” վերնագրով տեղեկատվության մեջ տեղ գտած “Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող “Թեղուտ” ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը” դատողությունը չի կարող համապատասխանել իրականությանը:   Բավական է միայն նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը  հանքարդյունահանման բնագավառում լիցենզիա […]

Արամայիս Սահակյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

Անվանի գրող, հրապարակախոս Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:                                                             Արամայիս Սահակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 18:30-20:30-ը` Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/: Վերջին հրաժեշտը՝ մարտի 17-ին ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:                   Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին՝ Արծվաշեն գյուղում […]

Ազգային ժողովում ստորագրվեց հուշագիր /ֆոտո/

Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված եւ տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երեւանյան […]

Րաֆֆին ստորագրահավաք է սկսում

”Ազատության” հրապարակում այս պահին սկսվել է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որ կուսակցության ներկայացուցիչներն անվանում են հաղթահավաք: Նախքան հանրահավաքի մեկնարկը Րաֆֆի Հովհաննիսյանն, ով արդեն վեցերորդ օրն է հացադուլ է անում հրապարակում, ողջունեց ներկաներին և ողջագուրվեց նրանց հետ, ապա փոքրիկ տղաների հետ վերցրեց դրոշը և այն պտտեցրեց հրապարակի մի հատվածում:  Հանրահավաքը մեկնարկեց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն […]

Մակեյանը որոշեց

“Ժողովրդավարական Հայրենիք”  կուսակցության քաղաքական խորհուրդը, վերլուծելով 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ընթացող զարգացումները եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարում Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցությունը` ընդդիմադիր միասնական ճակատով, համախմբված ըմբոստացած ժողովրդի շուրջ` մյուս կողմում թողնելով հանրապետական կուսակցությանն իր կցորդների հետ, ինչը կարող է բերել սահմանադրական կարգի հաստատման, պայքարի նոր փուլի հաջողության: Այս մասին […]

Հարթակը` կանանց. Վիոլետը` Րաֆֆուն, Արմենուհին էլ` Վիոլետին

Ուրբաթ `մարտի 15-ին, մեկօրյա հացադուլով “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին միացել է բանաստեղծ-հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը: Քիչ առաջ տիկին Գրիգորյանին մոտեցավ Րաֆֆու կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: “Դուք եկել եք սատարելու Րաֆֆիին, ես էլ ձեզ եմ սատարելու”,-ասաց տիկին Արմենուհին` նստելով Ազատության հրապարակի հարթակին` Վիոլետի կողքին: 

Զուրաբյանը ժողովրդի հետ էր, Մանուկյանի ճնշումն էր բարձր /վիդեո, ֆոտո/

Ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների`Տիգրան Առաքելյանի եւ այլոց, Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց այսօր` մարտի 16-ին հավաքվել էին ՀԱԿ համակիրները:  Նրանք  “Ազատությո՛ւն՝  Տիգրան Առաքելյանին “, “Ո՛չ,  ոստիկանապետությանը” եւ այլ պաստառներով իրենց  դժգոհությունն էին հայտնում “անօրինական որոշման դեմ”: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հրաժարվեց խոսել լրագրողների հետ` ասելով, որ ժողովրդի հետ է խոսում: Այնուամենայնիվ, նա […]

5 փոխպատվաստված օրգաններով կինն առողջ երեխա է ունեցել

Քաթարի 26-ամյա բնակչուհի Ֆաթիմա ալ-Անսարին, ում 5 օրգանի փոխպատվաստումմ են արել, առողջ երեխա է ծննդաբերել: Երեխան ծնվել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում: Բժիշկների խոսքով`սա աննախադեպ իրադարձություն է: “Մենք նույնիսկ բժշկական գրականություն ենք ուսումնասիրել` հավաստիանալու համար: Նման բան աշխարհում երբեւիցե չի եղել”,-հայտարարել են նրանք: Երբ 19 տարեկանում Ֆաթիման հղիության 2-րդ ամսում ԱՄՆ է մեկնել, նրա մոտ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի