08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 14, 2013

Հոլիվուդյան սեքսուալ դերասանուհու ֆուտբոլային ակումբները /ֆոտո/

Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Տերոնը երիտասարդ տարիքից սիրահարված է ֆուտբոլին: Ինչպես վերջերս է պարզվել, Տերոնի ամենասիրելի ակումբն անգլիական ”Չելսին” է:  Նա համագործակցում է Լես Անջելեսի ”Չելսիի” ակադեմիայի հետ և օգնում է ՀԱՀ-ում անօգնական երեխաներին: Անգլիական լրատվամիջոցների փոխանցմամբ` դերասանուհին հնարավորության դեպքում դիտում է ակումբի խաղերը, սակայն հագեցած գրաֆիկի պատճառով չի կարողանում խաղերին հետևել մարզադաշտում:

Էպոսագետի գործը` Վերաքննիչ դատարանում

“Սիրունյան” իրավաբանական գրասենյակի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի ժամը 16.00-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում: Հիշեցնենք, որ էպոսատգետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը երկու ամսով կալանավորվել է եւ կասկածվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ: Դատական նիստի մասին […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր Հռոմի պապին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին` Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության նախագահը հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից Նորին Սրբությանը հղել է ջերմ շնորհավորանքներ ու լավագույն բարեմաղթանքներ: “Վստահ եմ, որ Ձեր Աստվածահաճո ծառայությունը կնշանավորվի հավատքի, ազատության, արդարության եւ հույսի հաղթանակով՝ […]

ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ. ՍԴ-ն հրապարակեց որոշումը /լրացված/

ՀՀ ՍԴ-ն րոպեներ առաջ հրապարակեց  նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի  դիմումների վերաբերյալ իր երեսունչորս էջանոց որոշումը: Ելնելով գործի քննության արդյունքներից եւ իրեն վերապահված լիազորություններից, ՀՀ ՍԴ-ն որոշեց. ”Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին’’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը թողնել ուժի մեջ”: ՀՀ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում […]

Հայց են ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանի դեմ

2013 թ. մարտի 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածների բողոքի քննությունը ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի: Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջում են Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը եւ հրապարակային ներողություն խնդրել: Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել […]

Ապրիլի 9-ին կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ../վիդեո/

‘’Ինձ չեն հետաքրքրում ‘’Հանրապետականների’’ կարծիքները: Ես միմիայն կմեկնաբանեմ ‘’Հանրապետականի’’ ղեկավարի խոսքերը հետայսու: Արդեն ես խոսել եմ այդ մյուս ածականների մասին և ասում եմ, որ նրանք, որ այդ եզրույթներն օգտագործում են, առաջին հերթին հենց նրանց են վերաբերում’’,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով իր քայլերը սադրանք որակող տեսակետները: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ՀՀ նախագահ […]

Ինչ է արել ժամանակը հայ աստղերի հետ /ֆոտո/

Տարիներն իրենց անջնջելի հետքն են թողնում մարդկանց արտաքին տեսքի վրա: Սակայն հայտնիների արտաքին փոփոխությունները տարիների ընթացքում ավելի շատ պայմանավորված են ոճաբանների հետ աշխատելով և խնամքի նոր միջոցներ հայթհայթելով: Նրանց ոճն այս ընթացքում մի շարք փոփոխությունների  է ենթարկվել: Ոմանք հիմա շլացուցիչ տեսք ունեն, ոմանք` ոչ այնքան 🙂 Առաջարկում ենք նայել նրանց լուսանկարները տարիներ առաջ և ինքներդ […]

Զարուհին զբաղեցրեց Րաֆֆու տեղը. / օրվա կադր/

Հինգշաբթի` մարտի 14-ին, Ազատության հրապարակում, երբ հացադուլ հայտարարած “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում էր եւ բարեւում մարդկանց, Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը զբաղեցրեց կուսակցապետի նստարանը: Զարուհին հացադուլի նպատակ չուներ, ըստ երեւույթին  հոգնել էր:

Ցավակցական հեռագիր Սահակյանների ընտանիքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ եւ երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ: “Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման եւ ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում ձեզ եւ ձեր հարազատներին, ինչպես նաեւ նրա գրչակից ընկերներին եւ ընթերցողներին”,-ասված է Նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի