12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

3 տարեկան ռուս աղջնակը Էյնշտեյնից խելացի է /ֆոտո/

Անգլիական Գիլդֆորդ քաղաքում բնակվող ռուս ամուսիններ Վիտալի եւ Տատյանա Ամոսները շատ են մտահոգված եղել իրենց աղջնակով, ով 2 տարեկանում դեռեւս խոսել չի կարողացել, սակայն մի քանի ամիս անց անհանգստությունն անցել է, քանի որ երեխան ոչ միայն սկսել է խոսել, հաշվել եւ կարդալ, այլ նաեւ հայտնվել է աշխարհի ամենախելացի մարդկանց ցանկում, գրում է “Bild.de”-ն: Պարզվել է, […]

Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի դեսպանի հետ

Փետրվարի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր:  Անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի: Henaran.am-ին տեղեկցնում է ՀԱԿ կենտրոնական գրասենյակը:

ԿԸՀ-ն միջոցներ ձեռնարկեց

Զանգավածային լրատավամիջոցներով հրապարակված տեղեկությունների համաձայն. ‘’Շիրակի մարզի Ազատան համայնքի թիվ 35/1 ընտրատեղամասում, նշված համայնքի ոչ թույլատրելի վայրերում,  Ապարանի հիվանդանոցում, փակցված են քարոզչական պաստառներ, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանում տեղակայված է ընտրական շտաբ’’: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չսահմանված վայրերում փակցված քարոզչական բոլոր պաստառները վերացվել են, իսկ Տեղ գյուղի գյուղապետարանի վարչական շենքից տեղափոխվել է […]

Մանասերյանը Բագրատյանին բանավեճի է կանչում

‘’Այլընտրանք’’ հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ մանասերյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին: ‘’Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով մեղմ ասած, երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին ‘’Արմենիա’’ հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը՝ իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, […]

Ջոլիի եւ Փիթի դուստրը գումար վաստակել է սովորում

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի կրտսեր դուստրը` 4-ամյա Վիվյենը, արդեն սովորում է ինքնուրույն գումար  վաստակել: Մեկ օրվա նկարահանման համար “Մալեֆիսենտա” ֆիլմում”, որտեղ փոքրիկը մոր հետ է նկարահանվում, 60 դոլար է ստանում: Վիվյենի քույրը եւ եղբայրը եւս խաղում են ֆիլմում, սակայն էպիզոդիկ դերերում: Աստղային ընտանիքի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014-ի մարտին:

Ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ փետրվարի ստացվել է 30 հաղորդում

2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 14-ի դրությամբ ստացվել է 30 հաղորդում: Նշված 30 հաղորդումներից 18-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվական միջոցների մշտադիտարկման արդյունքում: 30 հաղորդումներից 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, […]

Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկություն` Սպիտակ տան կայքէջում

Սպիտակ տան կայքէջում քվեարկություն է ընթանում` պաշտոնական Վաշինգոտնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված: Քվեարկությունը կազմակերպվել է ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Քվեարկության համար նախատեսված էջում ասվում է. “2013-ի ապրիլի 24-ին կլրանա Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Մինչ օրս Վաշինգտոնն այն չի ճանաչել պաշտոնական մակարդակով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակին խստորեն դատապարտեց Հայոց […]

Ռուբեն Հակոբյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

Այսօր՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում ‘’Ժառանգություն’’ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրներ, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ժառանգության մոտեցումները հայ-ռուսական հարաբերությունների եւ Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի