Մանասերյանը Բագրատյանին բանավեճի է կանչում
‘’Այլընտրանք’’ հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ մանասերյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավիրում ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:
‘’Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով մեղմ ասած,
երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին ‘’Արմենիա’’
հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո
ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը՝
իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, և իրեն թույլ է տվել
անընդունելի վիրավորական արտահայտությություններ:
Մասնագիտական առարկայական քննարկման միջոցով իր, այսպես կոչված,
‘’նախընտրական ծրագրի’’ անհեթեթությունները բացահայտելու, նախագահի
թեկնածուի գրագողության փաստերը հիմնավորելու և տնտեսագիտության
բնագավառում տարրական գիտելիքների պակասը հանրությանը իրազեկելու
նպատակով դիմում եմ հայկական բոլոր հեռուստաընկերություններին` ուղիղ
եթերում հանդիպում կազմակերպելու և հրավիրելու անպատասխանատու
արտահայտությունների հեղինակին:
Թեև, գրեթե համոզված եմ, որ բավարար համարձակություն չի ունենա
առերեսվելու և փորձելու է արդարանալ նոսրացած ընտրազանգվածի հետ
հանդիպումների արանքում ժամանակի պակասով, պատրաստ եմ մարտահրավերը ուժի
մեջ պահել անգամ ընտրության հաջորդող օրերին` հուսալով, որ երբևէ պատրաստ
կլինի շիտակ զրույցի’’,-Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է Թաթուլ Մանասերյանը: