08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 4, 2013

Նման դեպքերը դեռ շարունակվելու են. ազգագրագետ

՛՛Սպանության փորձը նախագահի թեկնածուի դեմ տեղի ուենցավ այն պատճառով, որ մեր անկախ Հայաստանի պատմությունը հարուստ է բռնություններով, և մենք համակերպվել ենք: Մենք վարժվել ենք, որ մեր կյանքի կարևորագույն իրադարձությունները պետք է ուղղորդվեն նման դեպքերով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա կարծիքով՝ նմանատիպ […]

Եթե քեզ շարունակ ստորացնում են …ատամնաբույժների բողոքը հասավ ԱԺ /ֆոտո, վիդեո/

Տարեսկզբից սկիզբ առած ատամնաբույժների բողոքի ալիքը չի հանդարտվում: Այսօր` փետրվարի 4-ին ԱԺ-ի դիմաց դարձյալ հերթական բողոքի ակցիան են կազմակերպել ատամնաբույժները: Մինչ այս նրանք նման ակցիաներ են արել Բաղրամյան 26-ում եւ կառավարության մոտ: Պահանջը մեկն է`նվազեցնել ծառայության համար գանձվող արտոնագրային վճարները: Հիշեցնենք, ստոմատոլոգները բողոքում են “Արտոնագրային վճարների միասին” օրենքում կատարված փոփոխություններից, որ Ազգային ժողովն ընդունեց 2012 […]

Թրքուհիները բողոքի ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն հայուհիների

“Ստամբուլի ֆեմինիստական խումբը” բողոքի ակցիա է կազմակերպել Ստամբուլի Սամատյա թաղամասում` դատապարտելով տարեց հայուհիների վրա հարձակումները, հաղորդում է “Bianet.org”-ը: Ակցիայի մասնակիցները, ովքեր ձեռքերում պաստառներ են պահել` “հայուհիները միայնակ չեն”, “ես Մարիցան եմ, ես Եվան եմ”, “չհամարձակվես հարձակվել իմ հարեւանի վրա”, “ընդունեք քսենոֆոբիան պատժող օրենք” գրառումներով: Նրանք նաեւ ծաղիկներ են դրել Սամատյա թաղամասում սպանված Մարիցա Քյուչուկի գերեզմանին:  […]

Ծառուկյանի դեբյուտը /ֆոտո, լրացված/

Րոպեներ առաջ մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանը, որը թեեւ ստվերվում է նախագահական ընտրությունների ինտրիգով, այդուհանդերձ, արդեն խոստումնալից է դառնում: Խորհրդարանի նիստերի դահլիճում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նկատենք, Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ եւ ոչ մի նստաշրջանի չի մասնակցել: Նիստին գրանցվել է հարյուր տասը պատգամավոր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նիստերի օրակարգը: Ի […]

Հայրիկյանի դեպքը վախեցրել է

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը հասարակության մոտ ֆորսմաժորային իրավիճակ է առաջացրել: ”Մարդկանց մեջ բողոք է բարձրացել այն իմաստով, որ մեր իրականության մեջ շատ դատապարտելի երևույթ է տեղի ունեցել”,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով հասարակության ներքին հոգեբանական իրավիճակն, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Վերջինս  նշեց, որ ընդհանրապես հասարակության  մեջ դժվար է գտնել հարցեր, որոնց շուրջ […]

Ֆրանսիայի ԱԺ-ը հավանություն է տվել միասեռ ամուսնությունների մասին օրենքին

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել միասեռ զույգերի ամուսնությունները եւ երեխաներ որդեգրելը թույլատրող օրենքին, որին կողմ են քվեարկել ԱԺ 249 պատգամավորներ, դեմ` 97-ը, հաղորդում է “France24″-ը: Օրինագիծը հետագայում պետք է  նաեւ հավանության արժանանա վերին պալատի` Սենատի կողմից, սակայն մասնագետները կարծում են, որ սենատորները կաջակցեն ԱԺ իրենց գործընկերներին: ԱԺ քվեարկությունն ուղեկցվել է բողոքի ակցիաներով ֆրանսիական […]

Թունավորվել է լոգանք ընդունելիս

Փետրվարի 3-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Լիլիթ  Զ.-ն՝ հայտարարել է, որ տանը լոգանք ընդունելուց հետո վատացել է: Կատարվում է հետաքննություն:

Դուք ոչ միայն տականք եք, դուք նաեւ անճաշակ ու գռեհիկ տգետներ եք, որ զավթել եք իմ քաղաքը ….

“Այս լուսանկարներում 20 տարվա տարբերությամբ պատկերված է նույն տեղը` Կինո Մոսկվայի դիմաց, Երեւան հյուրանոցին կից առասպելական սրճարանը, որտեղ վայրի խաղողի տերեւների ստվերում նստում էին մեր քաղաքի հանճարները`Ֆրունզն ու Շերենցը, Ներսիսյանն ու Փելեշյանը …  Փարիզում կամ Թիֆլիսում սա կլիներ պաշտամունքի տեղ` սեղանիկներից մինչեւ ճաշատեսակը: Երեւանում դա արմատախիլ է արվել` խաղողից մինչեւ անունն ու հետքը … Դուք […]

Դավութօղլուն զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` Դավութօղլուն նախ շնորհավորել է Քերրիին` նոր պաշտոնի կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել իր հետագա աշխատանքում: Վերջերս Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը քննարկելիս` կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` համագործակցելու ահաբեկչության դեմ պայքարը: ԱԳ նախարարությունների ղեկավարները քննարկել են նաեւ Սիրիայում եւ Իրաքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի