10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Հայ պաշտոնյաներ, որոնց մուտքն ԱՄՆ արգելված է. Ժամանակ

2008թ. մարտի 1-ից հետո ԱՄՆ-ն շարունակում է պահպանել ԱՄՆ մուտք գործելու արգելքը ՀՀ մի շարք պաշտոնյաների համար։ Թերթի տեղեկություններով, ԱՄՆ մուտք գործելու արգելքի տակ են շարունակում մնալ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) եւ այլք։ Մինչեւ վերջերս ԱՄՆ մուտքի թույլտվություն չէր կարողանում ձեռք բերել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, […]

Ո՞ւմ կտեսնի ԲՀԿ-ն երազում. Ժողովուրդ

ԲՀԿ-ն գտել է այս օրերի իր զբաղմունքը. նրանք ակտիվորեն պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին` աղի բլիթներ պատրաստելով ու փաթեթավորելով: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանը երեկ “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակել է այդ կարեւոր քաղաքական միջոցառման նախապատրաստական աշխատանքների լուսանկարները: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն Սուրբ Սարգսի տոնին է […]

Կան ինքնաբացարկներ. Ազգ

Երեկ Երուսաղեմում մեկնարկեց Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Սբ Հակոբյանց միաբաններըՙ 37 հոգի: Համաձայն կարգի, միաբանները կներկայացնեն թեկնածուների հնգանուն ցանկ, առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրությունների հաջորդ փուլին, որը կկայանա այսօր: Այս մասին տեղեկացնում է “Ազգ”-ը: Ինչպես Երուսաղեմից թերթին հաղորդեց Ստամբուլում հրատարակվող “Ժամանակ” թերթի թղթակից Սեւան Տեյիրմենճյանը , ժողովը սկսվել է Երուսաղեմի հայոց […]

Սարոյի Վիկտորյան

Սարո Թովմասյանը՝ նույն ինքը երգիչ Սարոն, ժամեր առաջ հայր է դարձել: Ծնվել է երգչի առաջնեկը՝ դուստրը, ում, ինչպես փոխանցում են ArmStar.am–ի հավաստի աղբյուրները, նորաթուխ ծնողները անվանել են Վիկտորյա: Սարոյի դուստրը ծնվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմա գտնվում է նաև երգիչը:

Դիմում են ՀՀ նախագահի թեկնածուներին /վիդեո/

“Շիրակ կենտրոնը” պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար կհանրայնացվեն նախընտրական քարոզարշավի ընթացքում: Տեսանյութերում շարքային ընտրողները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով: Դիտեք “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” […]

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Հունվարի 21-ին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումների ընթացքում  խոչընդոտվեց լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Թեկնածուի հետ՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ապա նաեւ՝ Ավան վարչական շրջանի մշակույթի տանը կազմակերպված հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից զրկվեց “Yerkir.am” կայքի թղթակից Ագնեսա Խամոյանը, չնայած որ նա հավատարմագրված է եղել լուսաբանելու երկու հանդիպումներն էլ։    Առաջին […]

Ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը

Առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով 2013 թ. հունվարի 23-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Վահանի Հովսեփյանը: Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության […]

Տղամարդիկ չեն նայում կանանց կրծքերին

Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ տղամարդիկ եւ կանայք ոչ միայն տարբեր պատկերացումներ ունեն շատ բաների մասին, այլ նաեւ տարբեր կերպ են տեսնում դրանք: Նրանք գիտափորձ են անցկացրել` պարզելու` ինչի  վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ եւ կանայք: գիտափորձի ընթացքում 2 սեռի ներկայացուցիչները ամուսնական զույգերի լուսանկարներ են նայել: Եվ տղամարդիկ, եւ կանայք ավելի շատ նայել են կանանց, […]

ՄԻԵԴ-ը քննում է Գագիկ Ջհանգիրյանի դիմումը` 2008-ի իրադարձությունների մասով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատարան ներկայացված երեք դիմումներից երկուսի քննությունը, որոնք դատարանը որոշել է միավորել մեկ վարույթի շրջանակներում և քննել որպես մեկ գործ: Գործի փաստերը վերաբերում են 2008թ. փետրվարի 22-ին Ազատության հրապարակում Գ.Ջհանգիրյանի հայտնի ելույթին և դրան հետևած իրադարձություններին՝ Արգավանդի խաչմերուկից բերման ենթարկելու, ձերբակալելու, մեղադրանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված